Ինչ հասնում է, փակում եք, որտեղ խնդիր կա, անկարողությունից փակում եք, պետությունն էլ փակեք. Կ. Տոնոյան
«Այս նախարարությունն էր, որ ռազմահայրենասիրական հայեցակարգը հանեց: Պատերազմող երկրում, որտեղ ամեն օր զոհեր ենք ունենում, հանում են «Ռազմագիտություն» առարկան կամ արգելում ռազմահայրենասիրություն բառն ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, որը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց էր, որտեղ բողոքի ակցիա, նստացույց են անում երիտասարդները՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նա նշեց, որ իրենց անգամ նիստերի ժամանակ ասել են՝ ռազմահայրենասիրական բառը մի ասեք:
«Մենք պահանջում էինք լավացնել «Ռազմագիտություն» առարկայի դասագիրքը, ընդհանրապես հանում եք: Ասում եք՝ ճամբարներ կկազմակերպեք: Ինչպե՞ս եք կազմակերպելու, ե՞րբ քննարկեցիք, ե՞րբ հայեցակարգ մշակեցիք: Ուղղակի օդում շխկացնելով, որ ճամբարներ կկազմակերպեք… : Կփորձեք կազմակերպել, չեք կարող այնպես կազմակերպել, որ Հայաստանի ողջ տարածքից ավարտական դասարանների երեխաները գնան ճամբարներ: Մենք այդքան ռեսուրս չունենք: Կտապալեք գործը, կասեք, չի ստացվել: Արդյունքում կստացվի դպրոցում «Ռազմագիտություն» առարկա չկա, ճամբարն էլ չստացվեց: Մեր երեխաները, թե մինչև հիմա մի երկու գիտելիք ստացած էին գնում բանակ, հիմա ոչինչ չստացած կգնան:
Ինձ զայրացնում է «Ռազմագիտություն» առարկայի նկատմամբ այս թեթևամիտ վերաբերմունքը: Ինչ հասնում է, փակում եք, որտեղ մի փոքր խնդիր են տեսնում, անկարողությունից փակում եք: Է փակեք, պետությունն էլ փակեք»,- ասաց Կ. Տոնոյանը:
Նա նշեց, որ ոլորտում առկա խնդիրների լուծմանը ոլորտի ներկայացուցիչներին մասնակից չեն դարձնում, որոշումները կայացվում են հապճեպ իրենց ցանկությամբ:
«Կներեք, դրա համար չենք տվել ձեզ այդ մանդատը: Ի վերջո, մենք ձեզ վարձել ենք, որ ծառայեք մեզ, բարի եղեք կատարելու ձեր ծառայությունը: Վարչապետը չասա՞ց՝ ժողովուրդ, դուք եք կառավարելու: Բա հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եք մեզ դուրս թողել այդ կառավարումից:
Մեր երկրում անընդհատ բաներ ենք տեսնում, որոնց բացատրությունն անգամ վախենում ենք տանք: Է մենք, այսպես ասած, հեղափոխություն արեցինք, որ վախենա՞նք մեր երկրում»,- նշեց Կ. Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Թող իրենց համասեռամոլ ու սատանիստ հերոսներին տանեն իրենց տներում պահեն» (լրացված)
- Դ. Ափոյան. Ուսանողներն ասում են՝ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց դիրքորոշումը չի փոխվել
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ