Միջազգային ֆինանսական կորպորացիայի շրջանակում Հայաստանը կհամագործակցի չորս ուղղություններով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ հատկապես Հայաստանի մասնավոր հատվածի համագործակցության խորացումը, որն իր հետ բերում է բիզնես մշակույթի ճիշտ սկզբունքներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային մասշտաբային նախագծերում Հայաստանի ներգրավվածությունը, կապիտալի շուկայի զարգացումը, ինչպես նաև որպես առանձին բարեփոխումների խումբ խոսել մարդկային կապիտալի զարգացման մասին:
Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու տուրիզմը:
Զրուցակիցները խոսել են վերոնշայլ ոլորտներում զարգացման հեռանկարի շուրջ, անդրադարձել հատկապես տուրիզմի զարգացման հնարավորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին