Խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյան
«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրածը չի, էստեղ թե նպատակը, թե խնդիրը մեկ այլ բանի մեջ է՝ «բոլոլա» սարքելու մեջ ա, ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագծին:
Նրա խոսքով՝ հեղափոխություններից հետո ընդունված պրակտիկա է ազգայնական և սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ալիք բարձրացնել:
«Էնպես չի, որ նույն Սահմանադրությամբ այդ ամենը թույլատրելի է կամ թույլատրելի չէ: Այստեղ նպատակը հակառակ կողմին սարքել այլասերվածությունը պաշտպանող, հայության հետ, ավանդական ընտանիքի հետ կապ չունեցող: Միևնույն ժամանակ թուրքական մշակույթ ունենալով ներսում, շատ ու շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք Հայաստանում, դրսում սովորել են, վերադարձել են, որ օգուտ տան, որ երկիրը հզորացնեն, իրենց կյանքը, ազատությունը դրել են հարվածի տակ, որ Հայաստանին ծառայել, այդ մարդկանց սարքել՝ սկսած սատանայապաշտից, վերջացրած այլասերվածով: Սա է նպատակը: Նպատակը քաղաքական է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Այնուհետև ԱԺ փոխնախագահն ավելացրեց. «Թող բոլորը հիշեն, որ ՀՀ իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, ամենահայկական, ամենաավանդապաշտ, ամենաաշխարհիկ և ամենա-ամենա խմբակցությունն և իշխանությունն է: Եվ այդ ստից, չգիտեմ՝ էս լեզուն հանում եք, էս եկեղեցին... մի փորձեք Հռոմի պապից կաթոլիկ լինել, որովհետև պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, թե ով որտեղ ոնց է քվեարկել, ինչ է խոսել և իրեն ինչպես է պահել: Մի արեք այդ բանը, առավելևս ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում և ինչ են փորձում անել»։
Հարակից հրապարակումներ`
- «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան
- Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել գոյություն չունեցող խնդրի մասին. Հայկ Սարգսյան
- Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. ԱԺ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանին
- «Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
- «Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել». բորբոքված կրքեր ԱԺ-ում