Վահագնի թաղամասի հրդեհի հետևանքով տուժածներ չկան
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնի թաղամասի Սիամանթո փողոցում գտնվող երկու տների խորդանոցներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 10:59-ին:
Տներից մեկում մասնակի այրվել են խորդանոցի տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ լվացքի մեքենա, գազի անվտանգության սարքի լարերը (2 գմ), աթոռ (3 հատ) և մեկ եվրոդուռ, իսկ մյուս տանը մասնակի այրվել են խորդանոցի պատերի երեսպատումը (3 քմ), տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ կապոց վառելափայտ և մեկ եվրոդուռ: