Նեղոսի իրական տարիքը
Նեղոս գետը ձևավորվել է ավելի քան 30 միլիոն տարի առաջ, այսինքն հինգ անգամ ավելի մեծ է, քան ենթադրվում էր նախկինում: Իզվեստիայի հաղորդմամբ, այդ մասին է վկայում գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությունը, որը հրապարակվել է նախօրեին Nature Geoscience-ում:
ԱՄՆ-ից, Իսրայելից և Իտալիայից գիտնականները համալիր ուսումնասիրություն են կատարել, որպեսզի պարզեն նեղոսի տարիքը:
«Մենք ուսումնասիրեցինք Եթովպիական լեռնաշխարհում հայտնաբերված հրաբխային ծագման հնագույն ժայռերը և համեմատեցինք Նեղոսի հատակի նստվածքների հետ իր դելտայի տարածքից: Ուսումնասիրված տեսակները գոյություն են ունեցել բարձունքներից մեկի վրա միլիոնավոր տարիների ընթացքում»,- նշել են գիտնականները:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Նեղոս գետը շուրջ 6 միլիոն տարեկան է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ