ԱՄՆ նախկին նախագահ Քարթերը հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը նախօրեին տեղափոխվել է Ատլանտայի հիվանդանոց՝ վերջին անգամ ընկնելու հետևանքով ուղեղային հյուսվածքում արյունահոսության պատճառով։ Այս մասին գրում է reuters-ը։
95-ամյա Քարթերը, որն ԱՄՆ-ի ողջ ամենածեր նախագահն է, ընդունվել է Էմորի համալսարանական հիվանդանոց երեք շաբաթ անց, երբ փոքրիկ հոդի կոտրվածք էր ստացել`ընկնելով իր տանը։ Նա այս դեպքից մի քանի օր անց դուրս էր գրվել հիվանդանոցից:
Քարթերի այս երջին հոսպիտալացման մասին դեռևս շատ տեղեկություններ չկան։
Քարթերն ու իր կինը 1982 թ.-ին ստեղծեցին Քարթեր կենտրոնը՝ իրենց միջազգային և հումանիտար աշխատանքը շարունակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին