Հասարակություն 11:52 12/11/2019 Հայաստան

«Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել». բորբոքված կրքեր ԱԺ-ում

«Իմ խորհրդարանական գործունեության պատմության ընթացքում սա չորրորդ կառավարությունն է, որի օրոք բարձրացնում եմ թոշակառուների՝  մշտնջենական և պրոբլեմատիկ հարցը»,- այս մասին այսօր խորհրդարանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ հայտնի է, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը, մեղմ ասած, դեռևս փոփոխված չէ, և ամենածանր վիճակում գտնվողների շարքին պատկանում են այն մարդիկ, որոնց կենսաթոշակը չի բավարարում գոնե մեկ շաբաթ հոգալ նվազագույն կարիքները:
Նշենք, որ այս նախագծին ևս Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ պատճառաբանելով, որ հաշվարկելը դժվար է լինելու։

«Եթե, ինչպես հայտարարվում է՝ երկրում կա փող, բայց այն ծախսելու տեղը գրեթե հայտնի չէ, երբ հայտարարում են, որ բյուջե ապահովում են հավելյալ մուտքեր,  հայտարարում են՝ կա տնտեսական աճ և, եթե երկրի գործերը գնալով լավանում են, ապա որտեղ ուղղել այդ լրացուցիչ միջոցները, եթե ոչ թոշակառուներին։ Այն էլ այն թոշակառուների, որոնք աշխատել են, վճարել են եկամտահարկ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը։

Պատգամավորի խոսքով՝ սա պարզ տրամաբանություն էր, որը պետք է ընդունվեր այս իշխանության, այս  կառավարության կողմից, բայց «եկեք ու տեսեք, որ կառավարության կողմից տրվեց բացասական եզրակացություն»։

«Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1,5 տարի առաջ փողոց դուրս գալով իր կյանքում որակ փոխելու նպատակով չստանա այն, ինչի համար մատուցեց Ձեզ սկուտեղի վրա իշխանություն, ապա դրանով կոտրելու եք 800 հազար աղքատների այն միաբան հոգու ճրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանն՝ առաջարկելով նախագիծը նորից մտցնել օրակարգ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, կարծես թե, դուր չեկավ պատգամավորի հայտարարությունը. «Պարոն Ուրիխանյան, էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել»։

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Իմ պաթոսի մասին այստեղ Ձեզ հայտնի տարբեր մարդկանց տարբեր մարմնի մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող «հանրաճանաչ գործիչներ» նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել: Խնդրում եմ կոռեկտություն պահպանեք: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, պետք է ջանալ հաշվել: Պարոն Միրզոյան, այո, ժողովուրդը ձեզ մատուցեց իշխանությունը»:

Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց. «Պարոն Ուրիխանյան, մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը, իսկ դա ՀՀ քաղաքացին է ու նրա տված քվեն: Դուք չէ, որ մեզ պետք է այդ մասին անընդհատ հիշեցնեք: Խոսքը «սկուտեղի վրա մատուցել» ձևակերպումն էր, որն, ինձ թվաց ոչ այնքան ճշմարտությունն արտացոլող: Իսկ այդ ամբիոնից ելույթի իրավունքը ձերն է, ինչ ուզեք, կարաք խոսաք, այ քեզ բան»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց, որ ԲՀԿ-ական պատգամավորը նախորդ գումարման Ազգային ժողովում գուցե իրավունք է ունեցել այդ կերպ խոսելու. «Վստահեցնում եմ, որ այս Ազգային ժողովում որևէ կերպ այդ իրավունքը չունեք, այս բառամթերքով, այս տոնայնությամբ, այս մուննաթով  խոսել։ Գոնե այս Ազգային ժողովը 70 տոկոս վստահության քվե է ստացել՝ կասկածի տակ չդրված ընտրություններում:Կարծում եմ, որ ժամանակն է վերջ տալ այդ պոպուլիստական հայտարարություններին»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. «Ես միանում եմ կոչին, որ պետք է պաթոսին վերջ տալ: Այս դահլիճին հարիր չեն պաթոսախառը հայտարարությունները: Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է բարձրացրել թոշակառուների աշխատավարձը, թե ով է բարձրացրել ուսուցիչների աշխատավարձը, որ տարիներ շարունակ բարձրացված չէր, ուզում եմ հիշեցնել, թե ով է բարձրացրել ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը և այսպես շարունակ: Որևէ մեկը չլինի այս իշխանությունից և կառավարությունից ավելին, որ մտածում է  ժողովրդի հոգսերի մասին»:

Նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին Տիգրան Ուրիխանյանի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}