Առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանում են, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել՝ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացված ն «Ռոլեքս» ժամացույցի մասին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հաղորդումից հետո ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքների բացահայտմանը։ Ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին