Արմեն Փամբուխչյանը վերջին օրերի իրադարձությունները «շրջիկ կրկես» է անվանում
Վերջին օրերին մենք ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի, որն ամենատարբեր տեղերից թակում է մեր դուռը և փորձում դառնալ առօրյայի մի մաս: Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
«Խոսքն այն երեսպաշտների ստեղծած կրկեսի մասին է, որտեղ սատանայի հետ գործարքի մեջ մտածները, բոլոր հնարավոր մութ ուժերին ծառայածները, ամեն ազգային արժեք նսեմացրածները եկել, խոսում են սատանայապաշտությունից, երբ հոմոսեքսուալ գաղտնի հակումներ ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցող անձանց դեմ պայքարի անհրաժեշտությունից, մարդիկ, որոնք տարիներով թալանել են բանակը, խոսում են բանակի համար հնարավոր ու անհնար ամեն ինչ անող իշխանության կողմից՝ բանակն իբրև կազմաքանդելու մասին»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, այս կրկեսի հիմքերը, սակայն շատ ավելի խորն են. «Խնդիրը երևի կրկեսի արտիստների մանկությունից սկիզբ առնող խնդիրներն են։ Նրանք՝ որպես անհատ, տարիների ընթացքում այդպես էլ․ չկարողացան տեղ գտնել հասարակության շարքերում։ Իրենք հիմնականում պայքարում են երևույթների դեմ, որոնց կրողն են հենց իրենք, և որոնք օրակարգ են բերվում և քարոզվում են հենց իրենց կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում