«Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան
Այնպիսի տպավորություն է, որ Աժ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում։ Խորհրդարանում այսօր իր ելույթում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր կուսակից պատգամավորների և իմքայլականների բանավեճին։
Զոհրաբյանը այդ գործելաոճը որակեց ոչ կոռեկտ։
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այդ դահլիճում որևէ մեկը չի վաստակել։
«Հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից քիչ է։ Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել, չեմ կարծում, որ այս տգեղ խոսակցությունը հարիր է մի խորհրդարանին, որտեղ այլ դիսկուրսներ, այլ բանավեճեր պետք է լինեն։ Ի վերջո՝ ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանը հայտնել է իր կարծիքը։ Հիմա ո՞վ շեղեց օրենքի նախագծերից բովանդակային քննարկումները՝ մե՞նք, թե դո՞ւք, երբ 30 հոգով սկսեցիք քննարկել մի պատգամավորի, որն այս պահին դահլիճում չէ։ Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ և տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին։ Հիմա սա ճի՞շտ է, թե՞ սխալ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հիշեցրեց Սահմանադրությունը, համաձայն որի, պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով. «Եթե դուք համաձայն չեք այս կամ այն կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի։ Ես էլ համաձայն չեմ բազմաթիվ կարծիքների հետ։ Մենք պետք է վերադառնանք կոնտրուկտիվ դաշտ։ Խորհրդարանում սպառնալիքներ հնչեցնելն առնվազն խիստ մանկամտություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. ԱԺ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանին
- «Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
- «Էդ Ձեր մասնավոր դիտարկումն ա՞, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն ա մատուցվել». բորբոքված կրքեր ԱԺ-ում
- Ոչ մի աշխատող առանց պատճառի չպետք է ազատվի աշխատանքից. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին