Հասարակություն 13:47 12/11/2019 Հայաստան

Սարհատ Պետրոսյան. Դեռևս այսքանը, սպասեք ավելին

Կադաստրի կոմիտեի ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իհարկե կասկած չունեմ որ հանրային հեռուստատեսությունում (և հույսով եմ միայն հանրային հեռուստատեսությունում) ակտիվ շարունակում են քննարկել թե ե՞րբ են ինձ կանչում իրենց եթեր պատասխանելու համար Պետրոս Ղազարյանին ու Ավետիք Էլոյանին։ Հատկապես նշում եմ Պետրոսի անունը քանի որ մի քանի անգամ հարց է տալիս ինձ մեջբերելով իրականում հարցնելով մի բան որը ես կամ չեմ ասել (ինչու մրցույթ չի եղել), կամ էլ ասել եմ բայց ոչ Ավետիքի վերաբերյալ (թայֆականություն)։

Ինչևէ, չնայած արդեն ինչ որ նյութեր ներկայացվել են տարբեր հանրային, այդ թվում և իրավապահ, մարմինների, սակայն փորձեմ «ճեղքել» հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր։

Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում (հարցազրույցում խոսքը գնում է մի քանիսի մասին)։ Ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին և նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին, անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով նույն կայքի առաջին էջում (չհիշեցնեմ ում հորդորով) նշված է, որ այսուհետ Eloyan Architects-ը պատվերներ չի ընդունում Հայաստանում։ Սա գրեցի քանի որ կարծում եմ ապագայում դեռ պետք կգա, որը վկայում է շահերի բախման մասով ամեն դեպքում կան ինչ որ պատկերացումներ։

2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն այս անգամ եղբոր Զարեհ Էլոյանի անունով, իհարկե այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենխոշոր նախագիծը՝ շվեցարահայ Վարդեն Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։ Ի դեպ թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Համաձայն օդում կախված լուրերի Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և  մի շարք այլ նախագծերում (հատուկ Պետրոսի համար նշեմ որպես նախագծող, այլ ոչ որպես ֆինանսական ներդրող)։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որն ինչպես ներկայացվում է հարցազրույցում պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չի քանի, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումն, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին ներողություն խնդրել), բայց միևնույնն է մնում է այն հարցը, թե ինչպես է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի։

Ինչ վերաբերվում է աշխատողների քանակին, ապա օգոստոս ամսին կազմակերպությունն ունեցել է ութ աշխատող (Էլոյանն ասում է չորս), որի մեջ ենթադրաբար չի մտնում ինքը՝ Ավետիք Էլոյանը ու բազմաթիվ այլ outsource մասնագետներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ 2019 թվականի հուլիսին համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին ինձ հետ միասին։ Այսինքն եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։ Բայց սա էլ թողնենք ապագային։

Հարցազրույցի մյուս մասերում ևս հնչել են մտքեր, որոնց ես դեռ կանդրադառնամ։

Ի դեպ Ավետիքին առաջարկում եմ, ապագայում չնշի մեր նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ես բարձրաձայնում եմ միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե ես սկսեմ նաև հանրայնացնել իմ և իր «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաև այլոց հետ խոսակցություններն ու որպես կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա իր վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Կարծում եմ նա դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել, որպես սովորական շարքային ճարտարապետ։ Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար վերջիվերջո Ավինյանն է հարվածի տակ հայտնվում։

Դեռևս այսքանը, սպասեք ավելին…
#ՈչինչՄյուսԱնգամ»: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Թատրոնի նոր շենքի շինհրապարակից
Աղբյուր` Panorama.am
12:52
Համավարակի ընթացքում առնետներն ավելի վտանգավոր են դարձել
Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կանսկի տեսափառատոնը կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:  kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վիետնամի Vingroup-ն արտադրում է առաջին 5G սմարթֆոնները Vsmart ապրանքանիշի ներքո
Վիետնամի VinSmart-ը՝ Vingroup-ի միավորը, արտադրել է իր առաջին 5G սմարթֆոնները՝ ԱՄՆ Qualcomm-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:32
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Մագնիտսկու սպանության մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց անունները Բրիտանիայի արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մեկ շաբաթում գրանցվել է 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ․ Մասնավորապես, 272-ը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ
Մասնագետները վստահ են, որ համավարակի պատճառով բրիտանական մշակույթի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել, կառավարության մեծ աջակցությունը կարող է փոխել իրավիճակը։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանը Պարսից ծոցի ամբողջ երկայնքով «հրթիռային քաղաքներ» է ստեղծել․ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իշխանյան. Փաշինյանը գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Այն որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած ճշմարտախոս...
Աղբյուր` Panorama.am
11:54
Գիտնականներ ասում են՝ կորոնավիրուսը օդակաթիլային է ու դիմել են ԱՀԿ-ին՝ վերանայելու առաջարկությունները
Հարյուրավոր գիտնականներ ասում են, որ կան ապացույցներ այն մասին, որ օդի փոքր մասնիկներում նոր կորոնավիրուսը կարող է վարակել մարդկանց և կոչ են...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանյան հրատարակչությունները համացանցում տարածում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներ
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակները ողողել են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներով։...
Աղբյուր` Panorama.am
11:41
Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է
Բագրատունյաց պողոտայում ծառայություն հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում  իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա»...
Աղբյուր` Panorama.am
11:37
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված  stopcov.ge հատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:31
Հարություն Մեսրոբյան. Թե ինչու չի հաջողվում ստեղծել հզոր, մրցունակ և արդար հայկական պետություն
ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գրում է՝ նորագույն պատմության ընթացքում մեզ չի հաջողվում ստեղծել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Ուեսթն առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում
Տեսլա էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերրության տնօրեն Էլոն Մասքն արդեն աջակցություն է հայնտել Ուեսթին
Աղբյուր` Panorama.am
11:21
Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն
91 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ կոմպոզիտորն առավել հայտնի է որպես...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաստաբան. Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը
Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։
Աղբյուր` Panorama.am
11:10
Ինչ նորմեր պետք է պաշտպանել ծովում հանգստանալիս. Վրաստանի ԱՆ հանձնարարականները
Վրաստանի առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով առաջացած վարակի կապակցությամբ ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Եվրամիությունում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիք է
Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվել ԵՄ-ում։ Ներկայումս Իսպանիայում կարանտինացված է գրեթե երեք հարյուր հազար մարդ: Այս մասին գրում է Euronews-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես չգիտեմ, սրանք կհասցնե՞ն «Հայ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Կառավարության թերացումները ստիպեցին, որ ներքին տուրիզմը գործի «ջունգլիի օրենքներով»
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսության կրած վնասները առավելապես նկատելի են զբոսաշրջության ոլորտում, քանի որ մարտ ամսից սկսած արտագնա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Կորցրած «ծովից-ծովի» շարքից․․․
Հայաստանը հիմա նման է մի հսկայական երկաթե կոնստրուկցիայի, որի ամրությունն ապահովող բոլոր մասերը երկու տարի շարունակ թուլացրել-շարքից հանել է...
Աղբյուր` Panorama.am
10:32
Պուտինի զարմիկն ընտրվել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության ղեկավար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը, Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից և գործարար Ռոման Պուտինն ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ինչպես է գերմանացի քաղաքապետը կեսգիշերով եկել շնորհավորելու Ժանն Բարսեղյանին
Ստրասբուրգի ավագանու ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևել են սահմանակից Գերմանիայի Քեհլ քաղաքում, որի տեղական բոլոր ԶԼՄ-ներն արդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հետաքննություն` կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման պատճառով
Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հետաքննվում է Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից՝ COVID-19 ճգնաժամի կառավարման պատճառով: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
10:06
Չալաբյան. Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ
Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը տարալուծելով՝ նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը, և փոխարինել այն...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հռոմի պապն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ նախաձեռնությանը՝ «կորոնավիրուսային» հրադադարի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որով կոչ է արվում հրադադար հաստատել բոլոր կոնֆլիկտների գոտիներում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}