Քաղաքական 20:26 12/11/2019 Տարածաշրջան

Պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը:

«Սա մի շատ արտասովոր ճանապարհ է։ Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էլանգերը:

Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ այն կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու անվտանգության ժամանակակից մարտահրավերները և մշակելու համատեղ բանաձևեր` այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

«Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են։ Ինչո՞ւ կիսափակ, որովհետև հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, և ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է և լարված հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի բացասական ազդեցություն են ունենում։

Բայց իհարկե մեզ համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Եվ, անկեղծ ասած, դառնալով Հայաստանի վարչապետ և ընդգրկվելով միջազգային հարաբերություններում՝ ես անակնալի եկա, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։

Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա. ով շահագրգռված է ԼՂ հարցով, պետք է իմանա, թե ինչո՞ւ է այս կոնֆլիկտն առաջացել։ Առաջին հերթին, պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել  նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին։ Երբ 1986-ին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային միության ղեկավար, նա սկսեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց և հայտարարեց ժողովրդավարություն, պերեստրոյկա։ Ղարաբաղի բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որ եղել և մնում են հայեր, և նրանք ունեին ինքնավար մարզի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանում, որոշեցին օգտագործել այս հնարավորությունը և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից։

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ճնշել այս շարժումը օգտագործելով ուժային լծակներ՝ ոստիկանություն և այլ։ Այս կոնֆլիկտի ամենասկզբնական փուլն այսպես է ձևավորվել։ Այնուհետև, երբ սկսվել է ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը, ինչպես շատ այլ խորհրդային պետություններ, որոշեց դառնալ անկախ պետություն։ Իսկ ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ եթե որևէ անդամ հանրապետություն որոշում է անկախանալ, ապա նրա կազմում գտնվող ինքնավար մարզն ինքն է որոշում իր ապագան։

Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը ևս սկսեց անկախացման գործընթաց։ Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով և ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց։ Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, և արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85 %-ը, սկսեցին ինքնապաշտպանություն։ Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել։ Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ։

1995 թ-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Դրանից հետո, և նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձևաչափ։ Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։

Բանակցային գործընթացը սկսել է նույնիսկ 1992-ից։ Շատ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր բանակցային գործընթացում՝ որպես կողմ։ Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների, նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի  և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։ Դժբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը դեռ լուծված չէ։

Մի քանի պատճառ կա դրա համար։ Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Արդյունքում (ոչ միայն այս գործոնի բերումով, բայց նաև դրա)` այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ։ Մերժում է անգամ բանակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, ուր ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները։ Մինչդեռ համաձայն այս ձևաչափի՝ կան բանակցային երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ։ Տարօրինակ չէ՞։ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի:

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում: Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Որևէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժիշտի, ութ տարեկան երեխայի և ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում:

Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում մեքենայում:

Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, և դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում:

Հաջորդը ի՞նչ է լինելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝  այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:56
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ
Բրատիսլավայում  ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ  Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱԻՆ-ի հորդորում էերեխաներին զերծ պահել ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տոկիո-2020. Մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխվել են Սապորո
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխվել են Սապորո, հայտնում է Միջազգային օլիմպիական...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
Ռուս զբոսաշրջիկները թվարկել են ամենահարմար երկրների ցանկը ՝ Նոր Տարին տոնելու առումով:  Այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ  Արցախի հակամարտության կարգավորման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:51
«Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները»
Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնը հայտարարություն է տարածել անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: ...
Աղբյուր` Panorama.am
19:42
17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել
Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման...
Աղբյուր` Panorama.am
19:39
Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը փակ են ՝ համընդհանուր գործադուլի պատճառով
Ֆրանսիայում այսօր մեկնարկած համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր, պնդում են արհմիությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85 %-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում. Բաթոյան
Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված  է «Ինտեր»-ի դեմ առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
19:24
Քաղաքացիների ահազանգի հետքերով կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը
Օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի»
Կանադացի դերասան Մենա Մասուդը, որը մարմնավորել է Ալադինին Գայ Ռիչիի համանուն  ֆիլմում, պատմել է, որ այդ կինոյի թողարկումից հետո նա որևէ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Էդուարդ Սահակյան. Կաշխատենք շտկել սխալները
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ամփոփել է «Գազպրոմ Արմենիա»...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մեր Կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը.Ռ. Բադասյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում այսօր մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փոփոխություններ՝ անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:34
Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք. Տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Նոյեմբերի 15-ից մեկնարկել է ձմեռային պահպանման ժամանակաշրջանը
ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է ամեն տարվա նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հայ պատգամավորը` թուրք նախարարին. «Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է»
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնների մեկնաբանությունները
Դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշները լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Այո, թաթիկները կկտրվեն. ԿԳՄՍ նախարար
«Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, որովհետև 1 օր է ընդամենը անցել փաստեր ներկայացնելուց հետո, և բացի այդ կա անմեղության...
Աղբյուր` Panorama.am
18:01
Բյուջեի 10%-ը տվեք, մենք կազմենք հիանալի հիմնավորումներով ծրագիր. Բագրատյան
Եթե նշվում է, որ 2020 թ-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը ներկայացրել է 46 ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վարորդական վկայականների տպագրման համար օգտագործվող պաշտպանիչ թաղանթները սպառվել են
Ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուծարել է  Ադրբեջանի խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Այն կայանալու է փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը
«Մենք 1993 թվականից ուսանողական հանրակացարանում ենք ապրում։ 8 հոգով Մոլդովական 29/5 շենքում 16 քմ տարածքում ենք ապրում։ Տան մեջ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վանաձորում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
17:28
«Մեկ Հայաստան» կուսակցությունը 3 պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին
Ի պատասխան Ադրբեջանի ամբարտավան և ցինիկ վարքագծի
Աղբյուր` Panorama.am
17:24
Փոփոխություններ՝ ՀԿ-ների մասին օրենքում
Կառավարությունը հավանություն է տվել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հնարավո՞ր է 4 մլրդ աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում աճ ունենալ. Մելքումյան
«Դուք չե՞ք գտնում, որ բյուջեում նախատեսված այն ցուցանիշը, որ կա գյուղատնտեսության ոլորտում՝ 0.5 տոկոս, պետք է որոշակի չափով աճեր»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան
15:52 29/11/2019

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}