Բոլիվիայի նախագահը փախել է ու քաղաքական ապաստան ստացել Մեքսիկայում
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն ընդունել է պաշտոնական Մեխիկոյի առաջարկը՝ նրան քաղաքական ապաստան տրամադրելու մասին ու փախել է երկրից: Մորալեսն իր միկրոբլոգում ասել է, որ հեռացումը «կոտրում է սիրտը», և որ նա անպայման կվերադառնա հայրենիք: Այս մասին գրում է euronews-ը։
Հիշեցնենք, որ 3 շաբաթ առաջ Բոլիվիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Պաշտոնական տվյալներով գրանցվել էր Մորալեսի հաղթանակը, բայց նրա մրցակիցը՝ հայտնի քաղաքական գործիչ Կառլոս Մեսան, հայտարարեց, որ չի ճանաչում այս հաղթանակը:
Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո երկրում սկսվեցին բողոքի ակցիաներ ու գործադուլներ: Ընդդիմության կողմն անցան նաև բանակն ու զինվորականները, որից հետո Մորալեսը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իրավիճակն անվանելով պետական հեղաշրջում:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Սիմոնյանը Բոլիվիայի նախկին նախագահին աշխատանք է առաջարկել
- Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բողոքի ակցիաների արդյունքում հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին