Պատգամավորը հորդորեց գործընկերներին «չդառնալ հիվանդության տարածողը»
«Վերջին ժամանակներս ոչ միայն հասարակության մեջ, այլև խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան, ընդ որում՝ ոչ թե բուն կոնվենցիան, այլ դրա անվան տակ քողարկված մեզ համար խորթ երևույթներ»,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ արհեստական օրակարգ է ստեղծվել։
«Մենք, ըստ էության, խոսում ենք մի հիվանդության մասին, որն անհատի մոտ որքան աննկատ առաջանում, նույնքան աննկատ էլ հեռանում է, և չունի ժառանգաբար փոխանցվելու որևէ հատկություն։ Դրա բուժման խնդիրը բացառապես ժամանակային ու սերնդային է։ Այժմ այս թեմային վերաբերող քննարկումներին արհեստածին ու անտեղի թափ հաղորդելով՝ փորձ է արվում խթանել հիվանդության տարածումը։ Ընդունելով այն հանգամանքը, որ այս պարագայում մենք խնդիրը լուծող իրավական կարգավորումների կարիք ունենք, ստացվում է, որ ընդունում ենք նաև հայաստանյան իրականության մեջ տվյալ երևույթի արդիական լինելը, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը ոչ միայն խորհրդարանից, այլև ՀՀ սահմաններից, քանի որ, մեր երկրում մենք չունենք նմանօրինակ խնդիր, այն էլ՝ իրավական կարգավորման համատեքստում»,- նշեց Քոչարյանը։
Նա հորդորեց նոր գործընկերներին՝ «չդառնալ վերոշյալ հիվանդության տարածողը, քանի որ այդ դեպքում հնարավոր է անգիտակցաբար դառնալ նաև նրա կրողը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդանյան. Զարմանում եմ՝ ինչու Ստամբուլյան կոնվենցիան կարող է այս աստիճան մեծ արձագանք առաջացնել
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (լրացվում է)
- Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում