Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը
Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ, Ուզբեկստանի հայտնի գեղանկարիչներից Նիկոլայ Կարախանի (1900-1970 թթ.) ցուցահանդեսը, ներկայացված են Օլեգ Կոլոսովի հավաքածուից աշխատանքներ։ Ցուցադրությունը նվիրված է նկարչի ծննդյան 120-ամյակին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ներկայացված է 120 աշխատանք, այդ թվում գեղանկար և գրաֆիկական աշխատանքներ, վաղ ավանգարդի, պատերազմական և հետպատերազմական շրջանի հազվագյուտ արխիվային փաստաթղթեր
Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ-ում Հայաստանի դեպանության և ՌԴ-ում Ուզբեկստանի դեսպանության աջակցությամբ։ Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը
Նիկոլայ Կարախանը ծնվել է 1900 թվականին Նախիջևանում։ 1907 թվականին տեափոխվել է Տաշքենդ, որտեղ էլ ապագա նկարիչը կրթություն է ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ