Հոնկոնգում ցուցարարները տղամարդու են այրել
Հոնկոնգում բողոքի ցույցերը նոր թափ են ստանում: Այս անգամ ցուցարարներն հատել են բոլոր սահմանները և տղամարդու են այրել։ Այս մասին գրում է Lenta-ն։
Հաղորդվում է, որ տղամարդը համաձայն չի եղել ցուցարարների քաղաքական հայացքների հետ։ Ցուցարարները տղամարդու վրա հեղուկ են լցրել ու հրկիզել:
Տուժածը հոսպիտալացվել է: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ Հոնկոնգում մարդիկ փողոցներ դուրս եկան՝ բողոքելու օրենքի նախագծի դեմ, որն ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչներին կարող էին դատարանների առջև կանգնեցնել Չինաստանում: Ընդդիմությունը վստահ էր, որ այդպիսով Պեկինը փորձում է մեծացնել իր վերահսկողությունը Հոնկոնգի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Հոնկոնգում հակակառավարական ցույցերն ու բռնությունները շարունակվում են
- Աշխարհը բողոքի ակցիաների ճիրաններում․ որտե՞ղ, ի՞նչ են պահանջում ցուցարարները
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները