Թուրքիան սկսում է ԻՊ զինյալներին վերադարձնել Եվրոպա
Այսօրվանից Թուրքիան սկսել է «Իսլամական պետություն» զինյալներին հետ ուղարկել Եվրոպա:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նախորդ շաբաթ հայտարարել էր, թե «Թուրքիան օտարերկրյա ահաբեկիչների հյուրանոց չէ: Եվրոպայի ջիհադիստները իրենց խնդիրն է, որի հետ պետք է առնչվեն»:
Ինչպես գրում է Modern Diplomacy-ն, այս քայլով Թուրքիան ցանկանում է պատժել Եվրոպային, իմանալով, որ սա այն է, ինչից ամենաշատը վախենում են եվրոպացիները ու այն կարող է դառնալ եվրոպական մղձավանջ։
BBC-ն գրում է, որ Թուրքիան ցանկանում է «հայրենադարձնել» շուրջ 2500 զինյալների։ Էրդողանը հայտնել էր, որ այդքան մարդ է պահվում Թուրքիայի բանտերում։
Եվրոպական երկրները չեն ցանկանում հետ ընդունել այն քաղաքացիներին, որոնք գնացել ու պայքարել են ԻՊ-ի համար։
Ադրբեջանական կայքերն էլ գրում են, որ Թուրքիան Ադրբեջան է արտաքսում ԻՊ-ի հետ կապված 29 քաղաքացիների։
Թուրքիայի կողմից արտաքսվող ԻՊ-ի անդամների շարքերում են Ռուսաստանի (99 մարդ), Գերմանիայի (17 մարդ), Ուկրաինայի (4), Հոլանդիայի (3), Ֆրանսիայի (2), Դանիայի (2), Ավստրիայի (2), Կոսովոյի (2), Բուլղարիայի (2), Ռումինիայի (1), Ալբանիայի (1), Ուզբեկստանի (82), Ղրղզստանի (23), Տաջիկստանի (21), Եգիպտոսի (13) , Աֆղանստանի (11), Թունիսի (10), Ղազախստանի (10), Պաղեստինի (9), Մարոկկոյի (8), Պակիստանի (6), Թուրքմենստանի (6), Նիգերիայի (3), Իրանի (3), Սոմալիի (3), Լիբիայի (2), Հորդանանի (2), Ալժիրի (2), Սաուդյան Արաբիայի (2), Եմենի (1), Մեծ Բրիտանիայի (1), Իրաքի (296), Սիրիայի (273), ԱՄՆ-ի (2), Ավստրալիայի (3) քաղաքացիներ։