ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է քաղաքացիներին
Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին