Ռոբբի Ուիլյամսը չի օգտվում բջջային հեռախոսից
Բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսն ավելի քան 10 տարի առանց բջջային հեռախոսի է: Երաժիշտը խոստովանել է, որ 2006 թվականից նա չունի բջջային հեռախոս, օգտվում է համակարգչից:
«Ինձ հետ միշտ համակարգիչ կա, ես միշտ ունեմ Wi-Fi: Ես դադարել եմ օգտվել հեռախոսներից, որովհետև չեմ սիրում դրանք»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ երգիչը պատմել է սոցիալական ցանցում:
Այս ամիս դուրս է գալու Ռոբբի Ուիլյամսի նոր՝ The Christmas Present ալբոմը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում