ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի անդրադարձը Արմավիրում տեղի ունեցած միջատեպին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել է Արմավիրում տեղի ունեցած միջատեպին:
Հիշեցնենք, որ Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է եկեղեցու տարածք և սև ներկով ներկել է Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը։
Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց դա չեն արել, ինչի հետևանքով նա «հարցը լուծել է ինքնուրույն»։
ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակբյանի համոզմամբ, տվյալ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն, քանզի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական կապը պետք է խթան հանդիսանա մշակութային, պատմական և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում։
Պատգամավորը իր խորին համոզմունքն է հայտնում այս հարցի շուրջ ռուսական կողմի դատապարտող արձագանք տալու, ինչպես նաև երկուստեք այս և հետագայում առաջացած նմանատիպ միջադեպերը կանխարգելելու նպատակով երկուստեք ձեռնարկվելիք հնարավոր միջոցների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում