Հայ երեխաներից 1000 կռունկ Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնին
Նոյեմբերի 13-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում Դիլիջանի միջազգային դպրոցի և Երևանի «Հիկարի» կենտրոնի կողմից նախաձեռնված «Լույսի կռունկներ» մարդասիրական ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հայ մանուկների կողմից պատրաստված 1000 կռունկ օրիգամիները Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնին հանձնելու արարողությունը:
Դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել դեսպան Հրանտ Պողոսյանը: Պատասխան շնորհակալական խոսքով՝ Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Ռուի Կոնդոն:
«Լույսի կռունկներ» ծրագրի մասին մանրամասն՝ հետևյալ հղումով։