Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով բաժին բերման են ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բնակչի վարած «Ֆորդը», որը բարձված է եղել 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ հաճարենիները հատվել են Դսեղ գյուղի հարակից անտառից։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։