Հասարակություն 15:09 13/11/2019 Հայաստան

«Զարմանալի է, որ առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա»

«Զարմանալիորեն հայագիտության ոլորտի մասնագետներն անկախության երրորդ տասնամյակի ավարտին զբաղած են հայագիտությունը չգիտես ումից  պաշպանելու խնդրով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծով Գիտությունների ակադեմիան, փաստորեն, վերանում է, հատկապես, որ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենց նպատակը գիտությունը բուհեր տեղափոխելն է:

«Սա նշանակում է, որ բուհերում գիտություն չկա: Ես այդ կարծիքն չեմ»,- ընդգծեց նա:

Ա. Մելքոնյանը նշեց, որ շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում,  նաև հենց գիտության, կրթության ոլորտում, սակայն զարմանալի է, որ առաջին հերթին  կացինն իջավ հայագիտական առարկաների վրա: 

«Անընդհատ լինում ենք զորամասերում: Եկեք, տեսեք, թե ինչպես են հայ զինվորներն ընկալում Հայոց պատմության, հայագիտական բնույթի դասախոսությունները, որովհետև կարոտ են այդ ամենին: Նույնը, հավատացնում եմ ձեզ, ոչ մասնագիտական ֆակուլտետներում է: Եկեք, տեսեք՝ լսարանը դատարակ կլինի՞, թե՞ լեցուն»,- ասաց նա:

Աշոտ Մելքոնյանի խոսքով,  հռետորական հարց է հնչում՝  միտո՞ւմ է, ծրագի՞ր է, թե՞ չիմացության արդյունք է:

«Եթե  բողոքող դասախոսների, ուսանողների ձայնը լսելի չլինի, պարտադրանքով այս նախագիծը կյանքի կոչվի, կսկսեմ մտծել, որ ծրագիր ու միտում է: Բայց հույս ունեմ, որ նման բան չկա»,- նշեց պատմաբանը:

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի Վիկտոր Կատվալյանն ասաց, թե ակնհայտ է՝ հասարակության լայն զանգվածները մերժում են այս նախագիծը:

«Ի սկզբանե այս նախագիծը սխալ է կազմված, չի կարող լինել մի օրենք երկու տարբեր ոլորտների մասին՝ գիտություն և կրթություն: Մենք տեսնում ենք, որ այս նախագծում  գիտությունը խեղճ, սպասավորի դերում է  ներկայացվում, մինչդեռ պետք է առանձին ոլորտներ լինեին:

Այս նախագծով մեզ համար անընդունելի է ակադեմիայի նկատմամբ դրույթները, փաստորեն, Գիտությունների ազգային ակադեմիան փակվում է, մինչդեռ, մենք համոզված ենք, որ ԳԱԱ-ն եղել ու մնում է գիտության առաջատարը», - նշեց նա։

Վ. Կատվալյանն ընդգծեց, որ Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաները ձևավորում են լայն աշխարհայացք, ազգային նկարագիր ունեցող, բարեկիրթ անձնավորություններ. «Առանց հայագիտական առարակների չեմ պատկերացում նորմալ մասնագետ, որ պետք է պատրաստի մեր կրթական համակարգը»:

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի խոսքով, այս հարցում ոլորտի մասնագետները, բուհերը միասնական են, չկա մի ինստիտուտ, որ այս հարցում իրենց հետ չեն:

«Ստացվում է, որ վերջին տարիների ընթացքում, եթե մեզ չի հաջողվել տնտեսական թռիչքաձև զարգացում ունենալ, եթե մեզ չի հաջողվել Հայաստանը դարձնել սիլիկոնային հովիտ, ապա «Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» են խանգարո՞ւմ։ Այսինքն՝ այս առարկաները հանելուց հետո մեկ տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն: Կամ հակառակաը, եթե ունենալու ենք տեխնոկրատական հասարակության, թռիչքաձև տնտեսական զարգացում, ով ասաց, որ ապագա մասնագետները  չպետք է իմանան իրենց երկրի պատմությունն ու մայրենի լեզու», - ասաց Է. Հովհաննիսյանը։

ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց, որ նախագիծը հրապարակելուց հետո իրենք հանրային քննարկում են կազմակերպելու, սակայն այն, ինչի մասին արդեն խոսվում է, անհանգստացնող են:

«Հայ ժողովրդի հիշողությունը վիրավոր վիճակում է: Ինքնության հիմնական արմատները մեր հիշողության մեջ են կուտակված, դրանից է գրականությունը, հոգևոր աշխարհը ծլում: Երբ մի փոքր հով է դիպչում, պատասխանը շատ հզոր ալիքներ է տալիս: Հարցը որոշողները պետք է լրջորեն դիտարկեն»,- նշեց նա:

ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ տարիների ընթացքում հասել են նրան, որ հայերենը դարձել է գիտության լեզու:

«Հայոց լեզուն որպես պարտադիր առարկա չդասավանդելը, անթույլատրելի եմ համարում մասնագիտական առումով: Լեզուն առաջին հերթին հաղորդակցման  միջոց է: Այն չդասավանդելով բուհերում՝ տարբեր ոլորտների մասնագետները չեն կարողանա իրենց մտքերն արտահայտել կամ հայերենով գրել»,- նշեց գրականագետը:

Հիշեցնենք, որ  ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:08
Նորայր Աղայան. Գույքահարկի իրական բեռը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Նորայր Աղայանը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
13:02
Թուրքիան նախազգուշացնում է. կպատասխանի, եթե ԵՄ-ն նոր պատժամիջոցներ ձեռնարկի իր դեմ
Թուրքիան կպատասխանի իր սեփական քայլերով, եթե Եվրամիությունը հետագայում պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:35
Անձը հաստատող փաստաթղթերը վավերականության ժամկետը լրանալու պարագայում կշարունակվեն կհամարվեն վավեր
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:33
«Ժառանգություն».ԿԳՄՍՆ-ի այսպիսի գործելակերպը ՀՀ-ում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համավարակով...
Աղբյուր` Panorama.am
12:11
Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին
Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել  Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ, որում մասնավոևապես նշված է.  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Նիկոլ Փաշինյանը ուժայիններին ստիպում է ծածկել իր կեղտոտ կոռուպցիոն սկանդալները. Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները  բողոքի ակցիա- ֆլեշմոբ  են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։...
Աղբյուր` Panorama.am
12:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
11:56
100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի. Արսեն Թորոսյան
«Նույնիսկ եթե մենք վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի»,-  մամուլի...
Աղբյուր` Panorama.am
11:38
Սպիտակ տան պաշտոնյան օգտագործում է «Հայոց ցեղասպանություն» բառերը
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլեյ ՄաքԻնանին  նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել, ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
11:32
ԲՀԿ. Իշխանությունն իր ֆեյք ինդուստրիան ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո հաշվեհարդարների կազմակերպմանը
ԲՀԿ քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ...
Աղբյուր` Panorama.am
11:30
07.07.2020. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  349 նոր դեպք, առողջացել է 605 մարդ։ Մեկ օրում մահացել է 17 հիվանդ,...
Աղբյուր` Panorama.am
11:28
Հարևան երկրները Ղազախստանին օգնություն են առաջարկել
Հարևան երկրները Ղազախստանին օգնություն են առաջարկել կորոնավիրուսի դեմ պայքարում և պետությունը պլանավորում է աշխատել արտասահմանյան մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
11:23
ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է...
Աղբյուր` Panorama.am
11:17
GAIFF Pro -ն տեղի է ունենալու հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով
Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՎԵՏՕ-ն հրավիրում է Խոր Վիրապից դեպի Երևան ավտոերթի՝ իշխանության ապօրինի գործելաոճի դեմ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Պետությունը զավթած ուժը, սպասարկելով...
Աղբյուր` Panorama.am
11:11
ՍԴ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
Սահմանադրական դատարանի նիստը, որի ժամանակ քննվելու էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը, չի կայանա...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ուկրաինայում COVID-19-ի 49, 607 դեպք է հաստատվել
Անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 564 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:04
Հ. Շարամբեյանի կենտրոնի նախկին աշխատակիցներ. Մեզ խամաճիկների պես խաղացանում են
Ստացվում է՝ գնդակը ԿԳՄՍ նախարարության դաշտում է։
Աղբյուր` Panorama.am
11:00
ՍԴ-ն քիչ անց կսկսի քննել Քր. Օր.-ի 300.1 հոդվածի սահմանադրականությունը
ՍԴ-ն քիչ անց կսկսի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կորոնավիրուս․աշխարհում կա գրեթե 12 միլիոն վարակված
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը, համաճարակն առայժմ արագորեն տարածվում է: Ոմանք կարծում են, որ ամեն օր ավելի շատ վարակված...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ինպե՞ս է COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների վիճակը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցած քաղաքացիներն իրենց լավ են զգում, առողջության հետ կապված ոչ մի բողոք չկա, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:42
«adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» տերմինալներից համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակվել է 18 մլն դրամ
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
10:38
Հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայում տարհանում են մոտ 1,3 միլիոն մարդու
Ճապոնական Ֆուկուոկա, Կումամոտա, Նագասակի, Օիտա պրեֆեկտուրաների գրեթե 1,3 միլիոն բնակիչների խորհուրդ են տվել տարհանվել  հեղեղումների և...
Աղբյուր` Panorama.am
10:28
Ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ծրագրի ամառային երաժշտական դպրոցն անցկացվում է առցանց ձևաչափով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով։ Ամենամյա...
Աղբյուր` Panorama.am
10:19
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում
Պետքարտուղարությունը պատասխանել է հայկական հանձնախմբի կոնգրեսսկանների մտահոգություններին ՝ կապված Ադրբեջանի խոշոր զորավարժությունների ու Բաքվին...
Աղբյուր` Panorama.am
10:14
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում ու երկու մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}