Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ևգործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը և գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ