Թրամփը հայտարարել է, թե իր դուստրը 14մլն աշխատատեղ է ստեղծել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ իր դուստրը՝ Իվանկան, միայն իր նախագահ եղած ժամանակ ստեղծել է ավելի քան 14մլն աշխատատեղ, չնայած նրան, որ ցուցանիշներով ԱՄՆ-ում գործազրկությունը վերջին 3 տարում աճել է 6 միլինով։ Այս մասին գրում է Vanity Fair-ը։
Այս համարձակ ու խելագար հայտարարությունը Թրամփն արել է Նյու Յորքի տնտեսական ակումբում ունեցած իր ելույթի ժամանակ։ Թրամփն ասել է, որ դստերը խնդրում է այլ բաների մասին խոսել, իսկ նա ուզում է քննարկել միայն տնտեսության հարցն ու ցանկանում է, որ մարդիկ լավ ապրեն։
«Եվ երբ նա սկսեց այս ծրագիրը 2,5 տարի առաջ, նրա նպատակը 500,000 աշխատատեղ էր: Նա այժմ ստեղծել է 14 միլիոն աշխատատեղ… Դա հիանալի»,-ասել է Թրամփը։
Ինչպես գրում է կայքը, սա առաջին անգամը չէր, որ Թրամփն ամբողջովին անմեղսունակ վիճակագրություն է ներկայացնում աշխատատեղերի հետ կապված։
Փետրվարին նա ԱՄՆ նահանգապետներին ասել էր, որ «Իվանկան միլիոնավոր աշխատատեղեր է ստեղծել: Չգիտեմ, դուք դա գիտեք, թե ոչ»։
«Հարցը հռետորական էր, բայց եթե լիներ պատասխանը, ապա կլիներ՝ ո՛չ, մենք դա չգիտեինք, որովհետև դա երբեք չի եղել, իսկ դուք լրիվ և ամբողջովին խելագար եք»,-գրում է կայքը։
Here's Trump absurdly claiming his daughter Ivanka has "created 14 million jobs."
— Aaron Rupar (@atrupar) November 12, 2019
"14 million and going up," he adds. pic.twitter.com/7E8uSEgjtL
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում