Լուկաշենկոյի առաջ չբացվեց դեպի Եվրոպայի խորհուրդ ճանապարհը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2016թ.-ից ի վեր առաջին անգամ այց է կատարել եվրոպական երկիր՝ Ավստրիա։ Վիենայում Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Լուկաշենկոն բացառել է մահապատժի վերացումը՝ հանուն Բելառուսի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցության: Այս մասին գրում է gazeta-ն։
«Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին և մեր անդամակցությանը, կընդունե՞ք՝ շնորհակալություն, չեք ընդունի՝ կհամբերենք», - ասել է Լուկաշենկոն։
Իր հերթին, Վան դեր Բելլենն ասել է, որ Մինսկը չի կարող անդամակցել Եվրոպայի խորհրդին այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացվել մահապատիժը: Նա նաև ավելացրել է, որ ուրախ կլինի, որ Բելառուսը միանա այդ կազմակերպությանը:
Լուկաշենկոն նշել է, որ միայն հանրաքվեն կարող է վերացնել մահապատիժը Բելառուսում, և երկրի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ:
«Եվրամիությունը պահանջում է, որ մենք վերացնենք մահապատիժը, և մենք, իհարկե, չենք կարող անտարբեր լինել դրանում, եթե բացարձակ անկեղծ լինեմ: Մենք հաճախ հարցում ենք անցկացնում մահապատժի վերացման վերաբերյալ: Ոչինչ չի փոխվել այն ժամանակից, երբ հարցը լուծվել է հանրաքվեի միջոցով», - պարզաբանել է Բելառուսի նախագահն ու հավելել, որ մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի միջոցով, որի ուղղությամբ էլ այժմ գնում են։
Լուկաշենկոն նաև բողոքել է, որ երկրի վրա ճնշումներ են կիրառվում։
«Այսօր մենք սեղմված ենք Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ երբեմն դա կարող է շատ դժվար լինել մեզ համար: Եվ դուք այդ ժամանակ, այդքան ժողովրդավարական, փակեցիք Եվրոպան մեզ համար և ցանկացաք, որ մենք գոյատևենք: Եվ գոյատևելու համար մենք օգտագործեցինք տարբեր մեթոդներ: Բայց ոչ ոք չի ասի, որ նրանք ժողովրդավարական չէին, որ նրանք ի վնաս մեր ժողովրդի էին», - ամփոփել է Լուկաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ