Անվտանգության դաշնային ծառայությունը ռուսներին զգուշացնում է անձնական տվյալների արտահոսքի մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քննադատել է ռուսների թվային պրոֆիլների ստեղծման մասին օրինագիծը՝ պնդելով, որ մեկ ենթակառուցվածքի մեջ տվյալների մշակումը զգալիորեն կբարձրացնի տեղեկատվության արտահոսքի ռիսկերը, ներառյալ պետական պաշտպանության ենթակա անձանց՝ դատավորների, դատախազների, քննիչների և իրավապահ մարմինների մասին տվյալները: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Կոմերսանտ»-ին։
«Աշխարհում ոչ մի տեղ, նույնիսկ Չինաստանում, չկա տեղեկատվության ամբողջական կենտրոնացում. դա ծայրաստիճան վտանգավոր է», - նշում են անվտանգության դաշնային ծառայությունից։
Նշվում է նաև, որ մինչ այժմ ոլորտի նոր կարգավորման դեմ ծառայությունը կտրուկ դեմ չի արտահայտվել:
Աղբյուրը նշում է, որ Պետդումայի դաշնային կառուցվածքի հանձնաժողովը նախազգուշացրել է այդ նախաձեռնության համար բյուջետային նշանակալի ծախսերի մասին, ուստի առաջարկել է առայժմ հետաձգել դրա քննարկումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ