Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է մսի վաճառքը
ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում:
Տեսչական մարմնից հայտնում են՝ նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում են համապատասխան մաքուր արտահագուստ և ունեն սանիտարական գրքույկներ:
Արձանագրելով ընդհանուր առմամբ բարվոք իրավիճակը՝ տեսուչները սանիտարահիգիենիկ պայամանների կոպիտ խախտում են հայտնաբերել Խորենացի 35 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ու. Ք.-ին պատկանող թարմ մսի վաճառակետում, որտեղ նոր ստացված միսն ու մսեղիքը դրված են եղել ուղղակի գետնին՝ հիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում: Մսի ու ենթամթերքի վաճառքը կասեցվել է: Վերահսկողական աշխատանքներն այս տաղավարում շարունակվում են:
ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Ա. Շատվորյանը հենց տեղում կազմակերպել է խորհրդակցություն մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Նա փոխանցել է Տեսչական մարմնի վճռականությունը սպանդանոցային մորթի անցման սահմանված ժամկետները պահպանելու առումով և հորդորել գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար՝ նշելով, որ վերահսկող կառույցի մասնագետները պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:
Երևանի Խորենացի փողոցում և Գում-ի շուկայում մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները պարտավորվել են մինչև 2019թ, դեկտեմբերի 1-ը մասամբ, իսկ 2020թ. հունվարի 15-ից ամբողջությամբ անցնել սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման ու վաճառքի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում