Իրավունք 17:54 14/11/2019 Հայաստան

Քաղաքացին ահազանգում է. ՃՈ անգործությունը մարդկային կյանքեր է արժենում

Այս տարվա ինն ամիսների ընթացքում  Հայաստանում արձանագրվել է 3 444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ: Ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում վթարի հետևանքով մահանում է 28-29 մարդ։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիների համեմատ ավելացել են թե՛ վթարների, թե՛ դրանց հետևանքով վիրավորների, թե՛ զոհերի թիվը։

2018-ի ինն ամիսների ընթացքում գրանցվել է 2.921 վթար, որի հետևանքով զոհվել է 242 մարդ, վնասվածքներ ստացել 4.279 մարդ։ 2017-ին գրանցվել է 2.553 վթար, զոհվել է 201 մարդ,  վնասվածքներ է ստացել 3.783 մարդ։

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը հետևողականորեն բարձրաձայնում է Հայաստանում երթևեկության խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին։ Նրա հիմնադրած խմբում մի քանի հազար քաղաքացիներ ամեն օր տեսանյութեր, լուսանկարներ, լուրեր ու տվյալներ են հրապարակում երթևեկության խախտումների մասին։

Panorama.am-ի հետ զրույցում Լևոն Հարությունյանը Հայաստանի փողոցներում տիրող վատ երթևեկությունը պայմանավորում է ճանապարհային ոստիկանության անգործությամբ, խախտումները չարձանագրելով։

«Մեր խմբում իրականացրած ուսումնասիրությունները, իմ ընկերների շրջանում արած հարցումները, նաև իմ սեփական փորձով կարող եմ հայտնել, որ տեսախցիկները խախտումները չեն արձանագրում, եղել են կարմիր լույսի տակով անցնելու դեպքեր, որոնց վերաբերյալ ակտի արձանագրություն չի կազմվել։ ՃՈ-ն ասում է՝ իրավախախտումների արձանագրությունների թիվն ավելացել է։ Իհարկե, ամրագոտի կապելը շատ կարևոր է, բայց դրա վրա ֆիքսվել, թողնելով արագությունը գերազանցողներին ու հանդիպակաց գոտի դուրս եկողներին, ճիշտ չէ։ Հենց հրապարակեն այդ խախտումների բնույթը, պարզ կդառնա, որ դրանց մեծ մասն ամրագոտի չկապելու հետ է կապված»,-կարծիք հայտնեց Հարությունյանը։

Նա խոստովանում է, մի անգամ էլ ինքն է Մալաթիայի խաչմերուկներից մեկում  պատահաբար անցել կարմիր լույսի տակով, ու չնայած տեղանքում մի քանի տեսախցիկների առկայությանը, մինչ այս պահը տուգանվելու մասին որևէ ծանուցում չի ստացել։ Քաղաքացին տեղյակ չէ, ճանապարհային ոստիկաններն ինչ-որ մեկի հրահանգո՞վ են այդպես վարվում, թե՞ ինքնակամ, բայց փաստում է՝ նախկինում նրանց աչքից ոչինչ չէր վրիպում, իսկ հիմա վրիպումները շատ շատ են։

Նա ուշադրություն է հրավիրում փաստին, երբ ՃՈ մեքենաները բաժանված են զույգ և կենտ օրերին աշխատելու համար։

«Նախկինում երբ կոռուպցիա կար, դրանք երկուսն էլ նույն օրը աշխատում էին։ Բանն այն է, որ զույգ օրը աշխատանքի եկած կենտ օրվա մեքենան արձանագրություն չէր կազմում, չէր կարող կազմել, նրանք էլ վարորդների առաջարկած գումարն էին վերցնում։ Դա իհարկե վատ էր, բայց մյուս կողմից էլ լավ էր, քանի որ ՃՈ-ի մեքենաները շատ էին, խախտում կատարողներին կանգնեցնում էին։ Քանի որ ՃՈ-ի հիմքում եղել է կոռուպցիան, իսկ հիմա չկա, ՃՈ-ն չի աշխատում։ Հիմա պետք է անձնակազմը ավելացնեն, աշխատավարձը բարձրացնեն, ինչը նրանց կմոտիվացնի աշխատել»,-ասաց Լևոն Հարությունյանը։

Որպես խնդրի լուծումներից մեկը նա կարևորում է  նաև երթևեկության կանոնակարգման բալային համակարգի օր առաջ ներդրումը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, ըստ որի վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը: Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ: Դեռ անցած տարի մշակված օրինագիծը դեռ ԱԺ չի հասել։

Խմբի անդամներին լուրեր են հասել, որ ցանկանում են մեղմացնել նախատեսվող պատիժները։
«Անհասկանալի պատճառներով դրա՝ ԱԺ  ուղարկումը ձգձգվում է։ Ցանկանում են մեղմացնել պատիժները, բայց այս պահին ցանկացած մեղմացում հղի է մարդկային կյանքի նոր կորուստներով։ Օր առաջ այն պետք է ընդունվի, ամեն ուշացած օրը մարդու կյանք արժե, եթե շանս կա, որ դու կարող ես գոնե մի մարդու կյանք փրկել, ապա պետք է այն օգտագործել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք դեմ են ցանկացած մեղմացմանը։

Նա խորհուրդ է տալիս վթարների թվի ավելացումը չպայմանավորել մեքենաների թվի ավելացման հետ, դրա պատճառը խախտումների թերի արձանագրումն է։

«Ավելին, խցանումների ժամանակ տեղի ունեցած վթարները թեթև են, Երևանում գուցե նաև այդ պատճառով է վթարների հետևանքով զոհերի թիվը նվազել է»,-ասաց նա։

Լևոն Հարությունյանի՝ խնդրի վերաբերյալ գրառմանն արջագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ,  ՃՈ պետի նախկին տեղակալ, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանը։

«Հարգելի ընկերներ, այսօր բալայինի ուշացման հարցը քննարկել եմ նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Վերջինս խոստացավ շատ կարճ ժամանակահատվածում օրենքի նախագիծն ուղարկել ԱԺ։ Շնորհակալ եմ բոլորին այսպիսի ուշադրության համար։ Նախագիծը բավականին երկարատև տքնաջան աշխատանքի արդյունք է և օր առաջ պետք է ընդունվի։ Հավատացած եղեք, թեև այս թեմայով առայժմ քիչ հրապարակումներ եմ ունենում, սակայն այն իմ ամենօրյա քննարկումների օրակարգում է և շատ կարևոր է ինձ համար»,-գրել է պատգամավորը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}