Տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են. ԱԺ նախագահ
«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են: Այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց իր կողմից մի անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե դա անհրաժեշտություն համարեց, ուրեմն վստահ եմ, որ դրա անհրաժետությունը կար», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե վարչապետը երեկ իր ելույթում ակնկարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, Միրզոյանն ասաց, թե չի կարող ասել՝ ով է կանգնած դրա հետևում։
«Այն, ինչ խոսում ենք, ենթադրությունների արդյունքում է: Ես կրկնում եմ՝ կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ՝ որևէ մեկը չի կարող երևակայել, որ այսպիսի սպառնալիքների լեզով կարող է խոսել պատգամավորների հետ»,- նշեց ԱԺ խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան