Հասարակություն 13:43 14/11/2019 Հայաստան

Ռեալ շանս ունենք հաջորդ տարվա բյուջեով լուծել աղետի գոտու բնակարանային խնդիրը. վարչապետ

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով՝ կառավարությունը ֆահուստային ֆոնդից գումար կհատկացնի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ ծրագրի շահառու ճանաչված 453 ընտանիքների բնակարանային խնդիրը դեռևս լուծման կարիք ունի և այդ ընտանիքների բնակապահովման հարցը նախատեսվում է լուծել 2020 թվականին:

Նրա խոսքով՝ այդ քաղաքացիների շրջանում հարցում է անցկացվել՝ նրանց կողմից նախընտրելի բնակարանի ապահովման տարբերակի վերաբերյալ։ Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը (121-ը՝ Լոռու, 90-ը՝ Շիրակի և 16-ը՝ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում) նախընտրել է բնակարան ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը:

Այս նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1 մլրդ 291 մլն 600 հազար դրամ: Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ գումարը կհատկացվի մինչև տարեվերջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանը՝ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա 1988 թ-ի երկրաշարժից տուժած 453 ընտանիք, որոնց նկատմամբ բնակարանով ապահովելու պետության պարտականությունը դե յուրե արձանագրված է:

«Քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծենք մեր հայրենակիցների հարցը։ 2020 թ-ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները մոտ 6 անգամ ավելացրել ենք: Հաջորդ տարի այդ նպատակի համար նախատեսված է 3 մլրդ դրամ»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ նախնական քննարկումների ժամանակ իրենք չէին կարծում, որ շատ ընտանիքներ կցանկանան բնակարանների շինարարությանը սպասելու փոխարեն վերցնել վկայագրեր ու պետական միջոցներով գնել բնակարաններ. «Արդյունքները սենսացիոն էին։ Այդ քաղաքացիները կեսը ցանկություն է հայտնել բնակարանային վկայագրի  ձեռք բերի բնակարան»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին աղետից տուժածներին բնակարանով ապահովելու տեմպը եղել է տարեկան 40-45 ընտանիք:

«Այս որոշմամբ այդ տեմպը 4-5 անգամ ավելացնում ենք: Կմնա 226 ընտանիք և մենք ունենք ռեալ շանս հաջորդ տարվա բյուջեով այդ խնդիրը լուծել, ավարտել»,- ընդգծեց վարչապետը։

Նշվեց նաև, որ գումարը բնակիչներին տրվելու է միայն  ժամանակավոր կացարանն ազատելու, տնակները քանդելուց հետո:

Վարչապետի խոսքով՝ սա շատ կարևոր է, քանի որ Գյումրիում կան դեպքեր, երբ մարդիկ բնակարան են ստացել, իսկ տնակը վարձով են տվել. «Մենք դեմ չենք, որ մարդիկ հավելյալ եկամուտ ունենան, բայց այդ երևույթը Գյումրիի զարգացմանը խոչընդոտում է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
«Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր»
Աղբյուր` Panorama.am
18:18
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում ինքնահրկիզման սպառնալիքով կառավարության դիմաց եկած կնոջ որդու գործից
Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետևանքով
Աղբյուր` Panorama.am
18:14
«Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք
Երևանի Բուսաբանական այգում երեկ անսովոր եռուզեռ էր։ Վանաձորցի Հակոբ Մկոյանի ծննդյան տարեդարձի հյուրերը հոբելյարին նվեր էին պատրաստում։ Բանն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հայտարարվում է մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ
Կառավարությունն այսօր նիստում ընդունեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին
Կառավարությունը հավանություն է տրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան
«Եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում ունենք ՝ ռազմավարություններ մշակելու պոտենցիալ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:15
Օտար երկրում հարկ վճարողի մասին ինֆորմացիա ստանալն արդեն հասանելի է
«Կոնվենցիան հարկային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության 3 հիմնական ուղղություններ է պարունակում»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
16:46
Այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը...
Աղբյուր` Panorama.am
16:37
Միգուցե անհրաժեշտություն առաջանա տարկետման որոշումն ընդհանրապես վերացնել. փոխնախարար
«Սպորտսմեններին, ովքեր ներգրավված են որևէ հավաքականում, տրվում է տարկետում»,- այս մասին այսօր ԱԺ արտհերթ նիստի ընթացքում նշեց ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Գևորգ Դանիելյան. Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բանակում կստեղծվեն սպորտվաշտեր
Այս պահին ՊՆ-ն չունի բոլոր մարզաձևերին համապատասխան մարզումներ անցկացնելու հնարավորություն, և մենք մեր գործընկեր ֆեդերացիաների...
Աղբյուր` Panorama.am
16:24
Կառավարության շենքի դիմաց կինը մտադիր էր ինքնահրկիզվել
Կառավարության շենքի դիմաց այսօր մի կին՝ 59-ամյա Մայրանուշ Երանոսյանը, սպառնում էր ինքնահրկիզվել։ Նա ձեռքին ուներ բենզինով լի մի շիշ։ Երեք...
Աղբյուր` Panorama.am
16:19
Կենտրոնի մի քանի հասցեներում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԱԾ. Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ.  ձմեռային զորակոչի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն արձագանքել է կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ
«Ենթադրում ենք վերականգնել բանակի մարզական կենտրոնը և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը, առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված...
Աղբյուր` Panorama.am
15:25
Իրանում բողոքի ցույցերի ընթացքում սպանությունների կազմակերպման հստակ ծրագիր է եղել․ Արմեն Իսրայելյան
Նոր հանգամանքներ են ի հայտ եկել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց վերաբերյալ։  Ինչպես գրել է իրանագետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:12
Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով
Աղբյուր` Panorama.am
15:01
Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում
Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի...
Աղբյուր` Panorama.am
14:50
Աժ-ում. 1+1= տանձ
«Եթե հնչում է հարց, օրինակ, 1+1 ինչի է հավասար և պատասխանը հնչում է՝ դրսում լավ եղանակ է, ես նորից եմ կրկնում և ստանում պատասխան՝ տանձ,...
Աղբյուր` Panorama.am
14:44
2020-ի վերջին Երևանը կունենա իր Մնջախաղի թատրոնի շենքը
Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում /Դրամատիկական թատրոնի հարևանությամբ/ մեկնարկել են Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ադրբեջանը Եվրանեսթում բարձրացրել է Արցախում դատապարտված դիվերսանտների հարցը
Դեկտեմբերի 8-ից 10-ը Թբիլիսիում կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակությունը կրկին բարձրացրել է...
Աղբյուր` Panorama.am
14:29
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գայանե Աբրահամյան․ Ադրբեջանական կողմի համար շոկային էր Եվրանեսթի լիագումար նիստի բացմանն իմ ելույթը
Դեկտեմբերի 8-ից 10-ը Թբիլիսիում կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4 հանձնաժողովների բանաձևերում հայկական պատվիրակությունը ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
14:07
ՎիվաՍել-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը
«Խնդիրները նման են ճահճի. որքան անտեսվում են, այնքան ավելի մեծ ջանքեր են պահանջվում հետո՝ դրանցից ազատվելու համար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}