Ն. Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեկսբուքյան էջում հայտնել է.
«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ
ՀԳ. Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից»։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ սպառնացել էր պատգամավոր Նազենի Բաղդասարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են. ԱԺ նախագահ
- «Հրապարակ». Փաշինյանը կրկին սպառնացել է ասֆալտին փռել և ծեփել պատերին
- «Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին». Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից