Քաղաքական 13:13 14/11/2019 Հայաստան

Որտե՞ղ է բացակայում Հայաստանը

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հոդված է հրապարակել Հայաստանի՝ գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում հայտնվելու վերաբերյալ։

Հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս

Ամիսներ առաջ մենք հրապարակել էին երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռևս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձևավորվում է  այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձևավորելու անկարողությունը։

Այս պայմաններում լավի կամ վատի ընտրության հարց չկա. եթե քո ներքին օրակարգը դու չես ձևավորվում, ապա միևնույն է, թե դրսից ով կանի դա քո փոխարեն. միևնույն է՝ վատ է։
Տեղեկատվական հոսքերը և Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում։ Սա այն է, ինչից պետք էր խուսափել, ինչի մասին մենք զգուշացնում էինք  ամիսներ առաջ։ Դրսից օրակարգ հրամցնելը ազդեցության սահմանման կարևորագույն գործիքներից է, ի թիվս այլ գործիքակազմի։ Խնդիրն այն է, որ գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում, եթե այն նույնիսկ տեղի է ունենում Հայաստանում, մեր երկիրը կարող է բացակայել։ Ոչ միայն Հայաստանի շահը կարող է բացակայել, այլև բուն պետությունը չլինի վերջնահաշվարկում։

Տեսանելի ակտիվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում ցուցաբերում է նկատելի ակտիվություն։ Հանդիպումներ ՀՀ վարչապետի հետ, ՀՀ գործող նախագահի հետ, 3-րդ նախագահի հետ, ԱԺ նախագահի հետ, գործող-չգործող մանր մունր կուսակցությունների հետո, որոնք որպես փոխանցիկ դրոշ անցնում են ԱՄՆ մեկ դեսպանից մյուսին և այլն։ Կա որոշակի տեղեկատվություն, որ ՀՀ-ում այսպես կոչված դատաիրավական բարեփոխումները իրականացվում եմ ԱՄՆ ուղիղ խորհրդատվությամբ կամ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ՝ բառացի թելադրանքով։ Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Անցումային արդարադատությանը», «Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագծին» և այլն։ Չի բացառվում, որ ստվերային ազդեցության եղանակներով «խորհրդատվություն» է իրականացվում նաև քաղաքական խնդիրները դատաիրավական ճանապարհով լուծելու հարցերում։
Պաշտոնական հանդիպումների ընթացքում դեսպան Լին Թրեյսին բաց հայտարարում է. «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»։ Տվյալ դեպքում դժվար չէ կռահել, թե խոսքը ինչ օրինագծերի և սպասվելիք ինչ զարգացումների մասին է։
Դրանք հենց այն զարգացումներն են, որոնք Հայաստանի  ստրատեգիական դաշնակցի Ռուսաստանի մոտ առաջացնում են կենսական անտագոնիզմ։ Ակնհայտ է, որ իր իսկ ռազմավարական շահերից ելնելով Ռուսաստանը չի հանդուրժելու Հայաստանի համար նման ներքին օրակարգի ձևավորումը։

Հայաստանը հայտվում է խիստ անբնական և խիստ վտանգավոր տիրույթում. իր առաջիկա զարգացման օրակարգը ձևավորում է ԱՄՆ լիակատար աջակցությամբ, իսկ անվտանգության խնդիրը լուծվում է Ռուսաստանի աջակցությամբ։ Սա նոնսենս է։ Նման բան չի կարող լինել։ Պետությունները չեն կարող գտնվել այլ գերտերության օրակարգային տիրույթում, և միաժամանակ գտնվել նրան հակառակ, այլ գետերության անվտանգության համակարգում։ Սա տեսանելի ապագայում բերելու է լուրջ խնդիրների։

Կա նաև հարցի տնտեսական կողմը։ Կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանի համար ներդրումների ամենախոշոր և ամենաիրական  աղբյուրը ՌԴ-ն է։ Մեկ օրինակով կարելի է ցույց տալ Հայաստանի համար իրավիճակի ողջ ռիսկայնությունը։ Մի դեպքում Հայաստանը կարող է տուրք տալ ԱՄՆ հորդորներին գնալ բանկային գաղտնիքի թուլացման ճանապարհով, իսկ հետո ակնկալել, որ ռուսական կապիտալը կարող է գալ Հայաստան։ Նման բան չի կարող լինել։ Ռուսական կապիտալը երբեք չի գա Հայաստան, եթե նրա բանկային գաղտնիքը լիարժեք պաշտպանված չէ, ավելին՝ ուղղակի մատչելի է  ամերիկյան կողմի համար։ Սա շատ պարզ շահերի կոնֆլիկտ է, որը կիրառվել է նաև այլ երկրներում։ Ընդ որում, ամենուր գործում է նույն օրենքը՝ որևէ երկրի տարածքում գերտերությունների հետաքրքրութունների բախումից տվյալ երկիրը ոչինչ չի շահում, այլ միայն տուժում է։ Այս տարի օտարերկրյա ներդրումները տնտեսության իրական հատվածում կազմել են ընդամենը 15 մլն դոլար։ Միայն այս թիվը հերիք է հասկանալու համար, որ գերտերությունների շահերում Հայաստանը չորրորդական տեղում ունի, և նաև հերիք է հասկանալու համար, որ այդտեղ մեղքի 90 տոկոսը մերն է։
 

 Աննկատ պրոցեսների ռումբը

Ցուցադրական ակտիվությանը և հրապարակային աջակցությանը զուգահեռ մեր երկրի տարածքում ընթանում են նաև այլ պրոցեսներ, որոնք հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս և լայվի ժանրից ավելին։ Ըստ հավաստի լուրերի՝ Ռուսաստանն այսօր ակտիվորեն վաճառում   ռուսական կապիտալով հայայստանյան բիզնեսում իր մասնաբաժինները։ Խոսքը վերաբերում է պատկառելի  ցանկի մասին. Բիլայն, ՄՏՍ, Արմենալ, Հրազդան կասկադ, Թեղուտի հանք...։ Չի դադարում լարվածությունը հայկական երկաթուղու շուրջ։ Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանը իր հետևություններն է արել Ուկրաինական դառը փորձից և մինչ պայթյունն է հանում իր կապիտալը՝ այն անվերադարձ չկորցնելու համար։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վաճառելով իր բիզնեսները կամ մասնաբաժինները ռուսական կողմը շատ բծախնդիր է  նոր գնորդի հարցում և որևէ պատահականություն թույլ չի տալիս։ Բիզնեսները սովորաբար «առաջարկվում» է ռուսահայ գործարարներից։ Մի կողմից՝ Ռուսաստանը հանում է իր կապիտալը, այն հանձնելով ռուսահայ գործարարներին և դրանով իսկ վերահսկողության զգալի լծակներ պահելով, բայց նաև՝ նրանց հանձնելով ռիսկերը։ Այս պրոցեսների մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում։ Ցավոք, Հայաստանի ոչ էլիտան, որ հասարակությունը պատրաստ չեն դժվար հարցերի քննարկմանը։

Լավրովի ձևակերպումները և հայկական ընտրությունը

ՌԴ արտգործնախարար Լավրովի Երևանյան ձևակերպումները ակտիվ քննարկվում են հայկական մամուլում և քաղաքական շրջանակներում։ Յուրաքանչյուր կողմ ցանկանում է այդ հայտարարություններում տեսնել իր շահավետ շեշտադրումները։ Իսկ Լավրովի իրական մեսիջները մնում են անհետևանք։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն Լավրովը դիվանագիտորեն բարձրաձայնել է այն ստվերային երկխոսությունը, որը ընթանում է ՌԴ-ի Հայաստանի միջև։ Լավրովը առաջարկում է Հայաստանին ընտրություն՝ հստակ առանց երկիմաստությունների։ ՌԴ-ն դնում է մի քանի հարց, որի բավարարման դեպքում պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին։ Դժվար չէ կռահել, որ հարցերից ամենակարևորը՝ ամերիկյան ներքին օրակարգից հրաժարումը։ Դրա դիմաց ՌԴ պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին անվտանգության և տնտեսական օժանդակության հարցերում։ Դիվանագիտական լեզուն է այդպիսին. Ավանսով բարի խոսքեր, իսկ հետո հետևություններ՝ կոնկրետ քայլերով։

Ամփոփում

Հայաստանը երբեք չպետք է  դառնա գերտերությունների հետաքրքրությունների բախման հարթակ։ Դրա միակ ճանապարհը նրանց հետ բաց ու ազնիվ հարաբերություններն ու միայն ու միայն սեփական ներքին օրակարգը։ Հայաստանը կարող է և պետք է ԱՄՆ-ի հետ ունենալ բաց ու վստահելի հարաբերություններ։ Դա բխում է մեր պետության շահերից, բայց Հայաստանը չի կարող որպես ներքին օրակարգ ընդունել այն հարցերը, որոնք երկրին բերում են թշնամանք ու պառակտում, ընդ որում առանց տեսանելի օգուտի։ Հայաստանի սեփական ներքին օրակարգն է այն հենքը, որը թույլ կտա աջակցություն գտնել թե ՌԴ-ում թե Արևմուտքում և երբեք չվտանգել մեր անվտանգության համակարգը։ Այս առումով Հայաստանի գործող իշխանությունը կանգնած է ընտրության առաջ։ Կկարողանա՞ վերանայել իր որոշ մոտեցումներ, կկարողանա՞ սրբագրել իր որոշ սխալներ՝ վերագրելով դա անփորձությանը, կկարողանա՞ վերակազմավորվել՝ դեպի ավելի հասուն իշխանություն, կկարողանա՞ աջակցության կամ գոնե լոյալության նոր ռեսուրսներ գտնել հասարակության տարբեր շրջանակներից՝ դրանով իսկ նվազեցնելով այլ ուժերի ծուղակում հայտնվելու վտանգը։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}