Հասարակություն 13:44 15/11/2019 Հայաստան

Հետհայացք ԱԱԾ-ի՝ երեխաների որդեգրման սկանդալային հայտարարության հետ կապված

Ոչ միայն սկանդալային, ոչ միայն ԱԱԾ-ի։ Հիշում եք, ու Արարատ Միրզոյանն էլ համեստաբար հիշեցրեց՝ 2019 թվի հունվարի 10-ին կառավարության նիստի ժամանակ նա արեց հայտարարությունը, որից, ի դեպ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ճնշումնը բարձրացավ։

«Չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց մենք էստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ .... Մենք շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես՝ երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ և արտասահման որդեգրվող։ Մենք արդարադատության նախարարի հետ խոսել ենք այս հարցով, այց է կատարվել և մինչ այս պահը եկած պատասխանները գոհացուցիչ են այն առումով, որ ոչ մի վատ դեպք չի բացահայտվել, բայց, այնուամենայնիվ, հիմնավոր կասկածներ կան, որ արտասահման երեխաները երեք ուղղություններով են հիմնականում որդեգրվում, և այդ երկրները հայտնի են այդ վատ առումներով։ Խնդիրն այն է, որ կեղծ մարդիկ որդեգրում են տարբեր երկրների երեխաների և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից»։ 

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Օդում կախված լուրեր կան»:

Այս կառավարության նիստում հաստատվել էր 18 տարին լրացած որդեգրված անձին իր մասին տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև քննարկվում էր որդեգրման կարգը, թե՝ որ երեխաներին են որդեգրում Հայաստանում, որ՝ արտասահմանից, ինչու, ինչպես։

Վարչապետի պաշտոնակատարը հարց բարձրացրեց, թե՝ որդեգրման ինչպիսի քաղաքականություն է ուզում որդեգրել կառավարությունը՝ զսպման, թե արգելակման, սկզբունքորեն կողմ արտահայտվեց որդեգրմանը։Այնուհետև խնդրի քննարկումը մարեց։

Panorama.am-ը նամակներ ուղղեց և ԱԺ, և դատախազություն.

Արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր իսկ բարձրացրած հարցի վերաբերյալ դիմե՞լ է ՀՀ գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգությանը ծառայությանը։
Արդյոք տարվե՞լ են մանրամասն հարցումներ, թե որ մանկատնից ու երբ է երեխա կորել։
Կասկածու՞մ է արդյոք Արարատ Միրզոյանը մանկատների աշխատակիցներին։
Եթե մեր նշած քայլերից ոչ մեկը չի ձեռնարկվել, ապա ի՞նչ է արվել այս ուղղությամբ։

Սկզբունքորեն՝ պատասխանն այնպիսին էր ինչպես սովորաբար՝ ոչինչ չասող՝ ինչ եղել է, եղել է կառավարության նիստին։

Այսինքն՝ ինչ եղել է, կարող եք կարդալ վերը նշված հղումում։

Դատախազությունից հայտնեցին, որ Արարատ Միրզոյանը չի դիմել իրենց այդ հարցով։

Երբեմն՝ տպավորություն է, որ պետական կառույցները ունեն մի ստանդարտ՝ ինչպես չպատասխանել հարցերին, որպեսզի հետո ցանկացած նորություն «վաու»-ով ներկայացնել միայն սեփական անունից։

Թեև՝ այս անգամ ԱԱԾ-ն շտապեց ու հաղորդագրությունը ավելի շատ հարցեր ծնեց։

Օգուտ ստանանք այդ նիստից, թարմացնենք որդեգրման թվերը՝ ըստ կառավարության այդ նիստի տվյալների՝ ՀՀ-ում այդ պահին կար որդեգրման ենթակա 300 երեխա. մոտ 140 ընտանիք, որ ցանկանում է երեխա որդեգրել։ Ինչպես նաև՝ 47 օտարերկրացիների ընտանիքներ ցանկանում էին երեխա որդեգրել:

Ինչ իրավական կարգավիճակում են այդ ընտանիքները ԱԱԾ հայտարարությունից հետո՝ հայտնի չէ։

Իսկ մինչ այս նիստը որդեգրման և դրա հետ պտտվող գումարների հարցերը panorama.am-ի լրագրողը բարձրացրել էր 21/02/2018-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի հետ հարցազրույցում։

«Տարածված մտահոգություններին, թե դուրս տանելով երեխաները հնարավոր է թրաֆիքինգի զոհ դառնան, նրանց օրգանները վաճառեն, փոխնախարարն արձագանքում է, նման բան գոյություն չունի, Հայաստանը տարբեր երկրներում ունի դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսություններ, որոնց վրա նաև այդ երեխաներով հետաքրքրվելու պարտականությունն է դրված:

Ա. Պետրոսյանը բուլվարային խոսակցություններ է որակում տարածված այն կարծիքները, որ երեխա որդեգրելը կապված է մեծ մաղարիչների ու գումարների հետ, ինչի հետևանքով էլ օտարերկրացիներն են կարողանում ավելի մեծ թվով երեխաներ որդեգրել Հայաստանից:

«Մի լսեք նրանց»,-խորհուրդ է տալիս փոխնախարարը»: 

Այդ պահին Հայաստանում 2017 թվականին որդեգրվել էր 53 երեխա, որից 36-ը՝ առողջական տարբեր խնդիրներով: Նրանցից 41-ին որդեգրել են մանկատներից: Որդեգրված 53 երեխաներից 29-ին տարել են Հայաստանից դուրս, 24-ը որդեգրվել են հայաստանցիների կողմից:

Ստացվում է՝ լրագրողները շատ ավելի շուտ էին հարցադրումներ անում, ցավոք՝ պաշտոնական պատասխանները տարիների հետ, ինչպես ասացինք՝ չեն փոխվում։ Ու հասկանալ՝ որ պատասխանի հետևում անգործություն է, որի հետևում՝ սենսացիայի ակնկալիք՝ անհնարին է։

... Այս ամենի հետ սոցցանցերում չեն մոռանում հիշատակել նորածին երեխային կորցրած ու նրա մահվանը չհավատացող մոր՝ Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին ու անել հարցադրումներ՝ արդյոք սա էլ այդ դեպքերի շարունակությունն է։

Ու թեև Գլխավոր դատախազի խորհրդականը որդեկորույս մորը խնդրել էր ժամանակ տալ լիարժեք քննությունից հետո միայն պատասխանել՝ ունենալով մի նպատակ. «ձեռք բերել բավարար ապացույցներ և դրանց լիարժեքության կամ բավարարության պայմաններում ապահովել հանցագործություն կատարած անձի կամ անձանց համաչափ պատիժը», նրա խորհրդին չհետևեց ԱԱԾ-ն։

Ինչ նպատակ ուներ ԱԱԾ-ի հապճեպ ու տեղ-տեղ անհասկանալի հաղորդագրությունը, ևա քննարման առարկա է։ Բայց ամեն ինչում լավը փնտրող լինենք՝ եկեք ենթադրենք, որ դա նախազգուշացում էր այն հղիներին, ովքեր գնում են աբորտ անելու, իսկ իրենց վախեցնում են, թե՝ կհայտնենք քո հղի լինելու մասին, բեր ունեցի երեխա, ու տուր որդեգրման... 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}