Հասարակություն 10:19 15/11/2019 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Զբաղվածության ոլորտ. ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, զբաղվածության ոլորտում տիրում է նույն խնդրահարույց վիճակը ինչ մի քանի տարի առաջ։

Հրապարակած հոդվածում նա ներկայացրել է ոլորտի խնդիրներին։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր (հղումը.  2019 թվականի նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգի 39-րդ հարց):

Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացվող փոփոխություններին բազմիցս ենք անդրադարձել: Հիմնական նպատակը նորից նույնն է՝ ամեն գնով ապահովել պետական ծրագրերի կատարողականը: Այս անգամ էլ ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:

Միջազգային դրական փորձին համապատասխան՝ գործող կարգավորումը նախատեսում էր զբաղվածության պետական աջակցության տրամաբանական փուլեր: Առաջին փուլի համար սահմաված ողջամիտ ժամկետում (մինչև 3 ամիս) գործազուրկը պետք է ուղեգրվեր գործատուի մոտ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով: Այս փուլում հարմար աշխատանքի չտեղավորվելու դեպքում, ըստ գնահատված կարիքի՝ գործազուրկը պետք է ընդգրկվեր զբաղվածության այս կամ այն ծրագրում և պետական բյուջեից ստանար աջակցություն իր զբաղվածությունն ապահովելու նպատակով:

Զբաղվածության կայունությունը և պետական ֆինանսավորման շրջանակներում առկա կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար նախատեսված էին հետևյալ կարգավորումները.

• աշխատանքի տեղավորված գործազուրկը պետք է շարունակեր աշխատել նաև պետական ֆինանսավորումը դադարելուց հետո՝ սահմանված ժամկետով,
• նվազագույն այս ժամանակահատվածը սահմանմանված էր այնպես, որ աշխատանքի տեղավորված անձի համար վճարված եկամտահարկի հանրագումարը պակաս չլիներ պետական աջակցության ընդհանուր չափից,
• նվազագույն ժամկետից շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա էր վերադարձման,
• աջակցության գումարը պետք է վերադարձներ այն կողմը (գործատու կամ աշխատող), որի նախաձեռնությամբ էր լուծվում աշխատանքային պայմանագիրը՝ նվազագույն ժամկետից շուտ:
Կառավարության որոշմամբ, առանց օբյեկտիվ հիմնավորման՝
• վերացվեց զբաղվածության պետական աջակցության առաջին փուլը. առկա թափուր աշխատատեղը լրացնելու համար գործազուրկին գործատուի մոտ ուղեգրելու՝ առարկայական հնարավորությունը,
• կրկնակի կրճատվեցին կայուն զբաղվածության նվազագույն ժամկետները, որի ավարտից հետո աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում աշխատանքի տեղավորված գործազուրկի եկամտահարկի հանրագումարը պատիկներ անգամ ավելի փոքր կլինի գործատուի ստացած պետական աջակցության ընդհանուր չափից (այսպիսով վերացվեց այս ծրագրերի անարդյունավետության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմը),
• վերացվեց նաև զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելու պահանջն այն դեպքում, երբ շահառուն հաշմանդամություն ունեցող գործազուրկ է, ի դեպ՝ այս փոփոխությունը նաև հակասում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին:

Ստացվում է, որ գործատուն կարող է աշխատանքի ընդունել գործազուրկի և միայն զբաղվածության պետական աջակցությամբ՝ առանց իր միջոցներից ծախս կատարելու, պահել աշխատող: Աջակցության ժամկետը լրանալուց հետո կարող է ազատել նրան աշխատանքից՝ առանց որևէ պարտավորության:

Կոնկրետ օրինակ. գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրով գործազուրկին աշխատանքի տեղավորելու համար՝
• գործատուն ստանում է նվազագույն ամսական աշատավարձի չափով, 2 տարի ժամկետով ամսական հատուցում, որը կարող է վճարել՝ որպես աշխատավարձ,
• գործազուրկը ստանում է միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, ինչպես նաև 2 տարի ժամկետով, նվազագույն ամսական աշխատավարձի չափով ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար,
• 2 տարի անց, ամսական աջակցությունը դադարելուց անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, որի դեպքում գործատուն և աշխատանքի տեղավորված գործազուրկը (որը նորից դառնում է գործազուրկ) չեն ունենալու որևէ պարտավորություն պետության առաջ:

Սա կարելի է՞ համարել զբաղվածության պետական ծրագիր: Նման պայմաններով (աշխատողի համար կատարվող ծախսերի ամբողջական հատուցում պետական բյուջեից և կայուն զբաղվածության պահանջի բացակայություն) ծրագրի փոխարեն գոնե տրամաբանական կլիներ ստեղծել աշխատատեղեր պետական հատվածում, որը կզբաղեցնեին գործազուրկներն ու արդյունք կապահովեին պետության համար:
Իսկ խնդրահարույց այս փոփոխությունների հետևանքով զբաղվածության ծրագրերին հատկացվող պետական միջոցները ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծասսելու ամբողջական հնարավորություն: Սա ինքնաբերաբար կապահովի այս ծրագրերի ֆինանսական կատարողականը՝ պետական նպատակային միջոցները փոշիացնելու ճանապարհով:

Ի դեպ, մինչև 2014 թվականի համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում տիրում էր նույն այսպիսի խնդրահարույց վիճակ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}