Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն սպառնալիքներով նամակ է ստացել, ծրարում նաև փամփուշտ է եղել: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, տեղի ոստիկանությունը պահպանության տակ է վերցրել Իտալիայի ազգային հավաքականի նախկին մարզչին:
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ: Ներկայումս «Ինտերը» իտալական Ա սերիայում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ