Փարիզում մետրոյի ավելի քան 20 կայարան է փակ
Փարիզում մետրոյի ավելի քան երկու տասնյակ կայարաններ ու էլեկտրական գնացքների ցանցն այսօր վաղ առավոտից փակ են «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցների ծրագրած ակցիայի պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, փակ են լինելու հիմնականում քաղաքի գլխավոր պողոտաներ, հրապարակներ տանող կայարանները: Ակցիաների պատճառով նաև ավտոբուսների երթուղիներում են փոփոխություններ եղել:
«Դեղին բաճկոնների» լայնամասշտաբ ակցիաներն ամբողջ Ֆրանսիայով սկսվել են 2018 թ. նոյեմբերի 17-ից՝ պահանջելով չբարձրացնել վառելիքի հարկը և գազի գները, այդնուհետև ավելացել են այլ պահանջներ: Արդեն ավանդույթ դարձած շաբաթօրյա բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու ոստիկաների բախումներով:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում 90 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» ցույցի նախաշեմին
- Փարիզում «դեղին ժիլետների» հերթական ակցիան է սկսվել
- Փարիզում ավելի քան 165 դեղին ժիլետներն են ձերբակալվել
- «Դեղին ժիլետները» 24-րդ բողոքի ակցիան են սկսել
- Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
- «Դեղին բաճկոնները» անկարգություններ են կազմակերպել Բրյուսելում