Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու կտավ, սակայն աշխատել է ազդանշանային համակարգը:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Evening Standard-ին, գրում է, որ ձայնն ու մոտեցող ոստիկանները վախեցրել են հանցագործներին, նրան փախել են: Նրանք ճանապարհին հանդիպել են անվտանգության աշխատակիցներին, որոնք փորձել են կանգնեցնել գողերին, սակայն չեն կարողացել: Անհայտ մարդիկ դիմել են փախուստի:
Պատկերասրահի տարածքից նրանք գտել են իրենց տեղից բացակայած կտավները, բայց ղեկավարությունը որոշել է փակել ցուցահանդեսը մինչև քննության ավարտը:
Թանգարանում ցուցադրված էր նկարչի 35 աշխատանք:
«Սա գողության համարձակ փորձ էր և հստակ պլանավորված»,- ասել է խուզարկուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան