Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել դեպրեսիայի և տագնապի ախտանիշերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով MedicalXpress-ի կայքում հրապարակված հետազոտությանը։
Հետազոտողները երեք ամսվա ընթացքում հետևել են դեպրեսիայով տառապող 30 մարդու, որոնք միևնույն ժամանակ զբաղվում էին յոգայով։
Ընդամենը մեկ ամիս անց նրանց մոտ զգալիորեն բարելավվել է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ, իսկ ֆիզիկական հյուծվածությունը և տագնապները դարձել են պակաս արտահատված:
Գիտանականներ կարծում են, որ յոգան կօգնի նաև բուժել խոշոր դեպրեսիվ խանգարումները։