Բոլիվիայի նախկին նախագահ. Ճգնաժամը հնարավոր է վերածվի քաղաքացիական պատերազմի
Բոլիվիայում Վենեսուելայի դեսպանության անձնակազմը նախօրեին լքել է երկրի տարածքը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նրա խոսքով, դեսպանատան աշխատակիցները ստացել են անձնական սպառնալիքներ, իսկ շենքը գրոհով վերցնելու և հրդեհելու վտանգ կար:
Բոլիվիայի ԱԳ ժամանակավոր նախարարը վենեսուելացի դիվանագետներին պերսոնա նոն-գրատա էր հայտարարել երկրի ներքին գործերին միջամտնելու համար:
Բոլիվիայի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները երկրի ղեկավար Էվո Մորալեսի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին հրաժարական էին տվել և լքել երկիրը նախագահական ընտրություններից հետո ազգային բողոքի ակցիաների ֆոնին: Նախագահական լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է ընդդիմադիր սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անյեսին: Մորալեսի կողմնակիցները վիճարկում են Անյեսի նշանակումը և պահանջում են նրա հրաժարականը: Ավելի վաղ Բոլիվիայի ժամանակավոր կառավարության որոշմամբ, զինվորականներն ազատվել են քրեական պատասխանատվությունից, որոնք անկարգությունների ժամանակ ուժ են կիրառել:
News.ru-ն գրում է, որ Էվո Մորալեսը ենթադրում է, որ Բոլիվայում ճգնաժամը հնարավոր է մոտ ժամանակում վերածվի քաղաքացիական պատերազմի:
EFE-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը մտավախություն է հայտնել հարազատ երկրի ապագայի համար: Նա կոչ է արել իր կողմնակիցներին խուսափել բռնությունից և հայտարարել է ՄԱԿ-ի, Եվրամիության և կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ միջազգային երկխոսության անհրաժեշտության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բոլիվիայի նախագահը փախել է ու քաղաքական ապաստան ստացել Մեքսիկայում
- Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բողոքի ակցիաների արդյունքում հրաժարական է տվել
- Բոլիվիայում ցուցարարները կտրել են քաղաքապետի մազերն ու ներկ լցրել վրան
- Բոլիվիայում զոհերի թիվն ավելացել է