13:39 18/11/2019 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ. Ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ աշխարհի երեխաների կյանքում հսկայական ձեռքբերումներ են գրանցվել: Այնուամենայնիվ, Յունիսեֆ Հայաստան-ից հայտնում են, որ այսօր հրապարակված «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խաչմերուկներում» զեկույցը փաստում է, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված:

Ամփոփելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը՝ զեկույցը անդրադառնում է նաև վերջին երեք տասնամյակում գրանցված հաջողություններին՝ ապացուցելով որ քաղաքական կամքի ու վճռականության դեպքում երեխաների կյանքը իսկապես կարելի է ավելի բարեկեցիկ դարձնել:

«Վերջին երեք տասնամյակներում տպավորիչ ձեռբերումներ են գրանցվել. Ավելի ու ավելի շատ երեխաներ այսօր ավելի երկար ու ավելի առողջ են ապրում: Այնուամենայնիվ, նույնը չենք կարող ասել աղքատության մեջ ապրող ու առավել խոցելի երեխաների մասին: Այսօրվա երեխաները պետք է դիմակայեն ոչ միայն առողջության, սնուցման ու կրթության արդեն հայտնի մարտահրավերների, այլ նաև կլիմայական փոփոխություններով, առցանց բռնությամբ ու բուլինգով պայմանավորված մարտահրավերների: Մենք միայն նորարար մոտեցումների, նոր տեխնոլոգիաների, քաղաքական կամքի ու լրացուցիչ ներդրումների շնորհիվ կարող ենք Կոնվենցիայի տեսլականը իրականություն դարձնել աշխարհի բոլոր երեխաների համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

Զեկույցը երեխայի իրավունքների իրականացման վերաբերյալ վերջին երեք տասնամյակներում գրանցված ձեռքբերումների շարքում թվում է հետևյալը.
Աշխարհում մանկական մահացությունը կրճատվել է 60 տոկոսով:
Տարրական դպրոցից դուրս մնացող երեխաների մասնաբաժինը 18 տոկոսից նվազել է մինչ 8 տոկոս: Կոնվենցիայի հիմնաքարային սկզբունքները՝ զրո խտրականություն, երեխայի լավագույն շահը, ծնվելու, ապրելու ու զարգանալու իրավունքը և պաշտպանության իրավունքը, ընդգրկվել են և/կամ հիմք են հանդիսացել աշխարհում բազմաթիվ սահմանադրությունների, օրենքների, քաղաքականությունների ու գործունեությունների համար: 

Ցավոք, այս ձեռքբերումները հավասարապես չեն բաշխվել:

Ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում երկու անգամ ավելի հավանական է, որ ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաները չեն ապրի մինչ իրենց հինգ տարեկանը բոլորելը՝ ամենահարուստ ընտանիքների համեմատ:

Վերջին տվյալների համաձայն՝ Հարավ-սահարյան Աֆրիկայի երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաների միայն կեսն է պատվաստված կարմրուկի դեմ՝ ամենահարուստ ընտանիքների երեխաների 85 տոկոսի համեմատ:

Ճիշտ է՝ մանկական ամուսնությունները նվազել են, սակայն այսօր որոշ երկրներում ամենաաղքատ աղջիկներն ավելի խոցելի են այս առումով, քան 30 տարի առաջ էին: 

Երեխաներին սպառնացող նոր վտանգներն են՝
Աղքատությունը և խտրականությունը շարունակում են վտանգ հանդիսանալ աշխարհում միլիոնավոր երեխաների համար: Զինված հակամարտությունները, անհանդուրժողականությունը և մեծ ծավալների հասած միգրացիան ու փախստականների ճգնաժամը ոչնչացնում են արդեն գրանցված ձեռքբերումները:

Առաջ եկած կլիմայական ճգնաժամերը մեծագույն վտանգ են ներկայացնում հենց երեխաների համար՝ ազդելով նրանց թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա: Կլիմայի արագ փոփոխությունները տարածում են հիվանդություններ, մեծացնում են արտակարգ եղանակների հաճախականությունը՝ առաջ քաշելով սննդի ու ջրի անապահովության խնդիրը: Եթե անհապաղ չգործենք, երեխաները վատագույնի ականատեսը կլինեն:

Չնայած այսօր ավելի շատ երեխաներ են պատվաստված, քան երբևէ, վերջին տասնամյակի պատվաստման ծածկույթի նվազումը դժվարությամբ ձեռք բերած հաղթանակները կասկածի տակ է դնում: Կարմրուկի դեմ պատվաստման ծածկույթը սկսել է նվազել դեռ 2010-ից, ինչը տարբեր երկրների բռնկումների պատճառ է դարձել: 2018-ին ավելի քան 350,000 կարմրուկի դեպք է գրանցվել աշխարհում. Սա նախորդ տարվա ցուցանիշի կրկնապատիկն է:

Դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը դադարել է նվազել, իսկ դպրոցում երեխաների ստացած գիտելիքները բավարար չեն: Աշխարհում տարրական դպրոցում երեխաների ընդգրկվածությունը նույն մակարդակի վրա է մնացել 2007-ից, իսկ դպրոցում աշակերտներից շատերը նույնիսկ բազային գիտելիք չեն ստանում, ու դեռ չենք խոսում այսօրվա տնտեսությանն անհրաժեշտ հմտությունների մասին: 

Երեխաների իրավունքների պաշտպանությունը լավացնելու և նոր ու հին վտանգներին դիմակայելու համար զեկույցում կոչ է արվում.
հավաքագրել ավելի շատ տվյալներ,
կիրառել գործող ու արդեն հաջողված լուծումները,
ավելացնել ներդրումները,
ընդգրկել երիտասարդներին և նրանց հետ համատեղ փնտրել բարդ խնդիրների լուծումներ,
մշտապես կիրառել արդարության ու գենդերային հավասարության սկզբունքները:

Մինչդեռ այս բոլոր տարրերն ու բաղկացուցիչները անհրաժեշտություն են դրական փոփոխության հասնելու համար, արագորեն փոփոխվող այս աշխարհում մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է երեխայի իրավունքները կրկին սահմանել գլոբալ արժեք ու իսկապես սկսել ավելի լավ աշխարհ կառուցել հանուն մեր երեխաների:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}