Հասարակություն 16:54 18/11/2019 Հայաստան

Ջերմուկի բնակիչ. Երկար-բարակ սիրուն խոսում են, բայց դա մեզ ի՞նչ

Նախօրեին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, մի քանի պաշտոնյաներ ու պատգամավորներ հանդիպել են ջերմուկցիների ու գնդեվազցիների հետ: Panorama.am-ի հետ զրույցում քննարկմանը ներկա Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ իրենք շարունակել են պնդել իրենց դիրքորոշումը՝ շարունակելու են հսկողությունը, պոստերը չեն բացելու մինչև չլսեն իրենց ցանկալի հայտարարությունը:

«Երկար-բարակ սիրուն խոսում են, բայց դա մեզ ի՞նչ: Շարունակելու ենք պայքարը: Մենք ընդամենը մեր դիրքորոշումը հայտնեցինք, որ չենք դադարեցնելու պոստերի ապաշրջափակումը,  մինչև կառավարությունը հայտարարի, որ «Լիդիանի» գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է: Էլի թող իրենց հետազոտությունները շարունակեն, ձևը գտնեն, բայց պետք է հայտարարություն անեն, որ այդ մարդիկ կարողանան պոստերից դուրս գան: Մինչև պետական մակարդակով նման հայտարարություն չլինի, պոստերը չեն բացվելու»,- ասաց նա:

Ա. Խաչատրյանի խոսքով, միակ նորությունը, որ լսել են քննարկմանը՝ հաջորդ տարի բավականին թանկ սարքեր են գնելու մոնիթորինգ իրականացնելու համար՝ քամու ուղղությունը, ջրի որակը որոշելու համար:

«Երկար գործընթաց է: Հստակ ժամկետ էլ չկարողացան նշել, չգիտեին էլ՝ երբ է լինելու, անորոշ ժամկետ են նշում՝ հաջորդ տարի»,- ասաց Ջերմուկի բնակիչը:

Միաժամանակ Ա. Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց համար այս պահին ամենակարևոր հարցն է՝ ժամանակավորապես լուծում գտնել, որ մարդիկ դուրս գան պոստերից:

«Մենք հենց բացենք, «Լիդիանը» կուզի ներսի մտնի: Քանի պետությունը չի հայտարարել, որ «Լիդիանի» լիցենզիան թեկուզ ժամանակավոր դադարեցվում է, «Լիդիանը» տարածք մտնելու իրավունք չունի, ապաշրջափակում չի լինելու»,- ասաց նա:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ հերթական ոչինչ չտվող հանդիպում էր, Ա. Խաչատրյանն ասաց. «Այո, մեծ հաշվով կարելի է…»:

Ինչ վերաբերում է նոր քննարկում կազմակերպելուն և արդյո՞ք նման պայմանավորվածություն կա, նա նշեց. «Ոչ: Ախր ինչ քննարկենք, քննարկելու բան չկա: Ջերմուկ համայնքի դիրքորոշումը միանաշանակ է, ուղղակի փակելու ձևը պետք է գտնեն: Մեր դիրքորոշումը չի փոխվելու: Այստեղ հարցը բնապահպանական չէ: Իհարկե, կարևոր է բնապահանության հարցը, բայց այլ կարևոր բան կա. մենք չենք ուզում այս քաղաքը տուրիստական առողջարանային քաղաքից դառնա հանքարդյունաբերական բանավան: «Լիդիանի» հետ երկու տարի ապրել ենք նույն քաղաքում, տեսել ենք իրենց լկտի պահվածքը, ամեն վատ երևույթները, Ջերմուկի դեմոգրաֆիան փոխվել էր, խնդիրները շատացել էին: Այս քաղաքին հարիր չէ դա: Ջերմուկը չի ուզում իր զարգացման ուղղությանը փոխի: Մեզ համար խնդիրն ավելի շատ սոցիալական է, քան բնապահպանական: Մենք բնապահպաններ չենք, մենք բնակիչներ ենք, ուզում ենք ապրել այնպես, ինչպես արդեն 60-70 տարի ապրել ենք: Մեր պապերը եկել են այստեղ, այսպիսի քաղաք են սարքել,  չենք ուզում դառնա հանքարդյունաբերական քաղաք»,- ասաց ջերմուկցի Արմեն Խաչատրյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան
«Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հակառակորդն այս շաբաթ ավելի շատ է խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։...
Աղբյուր` Panorama.am
12:47
Արագածոտնի մարզում մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողություններ
Արագածոտնի մարզում այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
12:36
Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, գրել է. «Չգիտեմ՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Դանիելյան
«Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ
Աղբյուր` Panorama.am
12:13
Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Աշխարհում 166 մլն չհաշվառված երեխա կա
Վերջին երկու տասնամյակում շատ երկրներ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի լույս աշխարհ եկած երեխաները գրանցվեն։ Սակայն խնդիրը դեռ լուծված չէ։...
Աղբյուր` Panorama.am
11:46
Տյումենում նարկոդիսպանսերում բռնկված հրդեհից 12 մարդ վիրավորվել է
Տյումնենի նարկոդիսպանսերներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 հոգի մահացել է, վիրավորվել են՝ 12-ը։ Տուժածներից  մեկը ծանր վիճակում է: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՊԵԿ հորդորը. Սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը
Եվ դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}