Քաղաքական 15:24 18/11/2019 Հայաստան

Վախեր

Վախն է գերիշխում մեր երկրում․․․ ներքևները վախենում են վերևներից, վերինները՝ ներքևներից, ավանդապաշտները՝ սեռաշեղվածներից, այլասերվածները՝ նորմալներից, հայրենասերները՝ դավաճաններից, ազգադավները` ազգայնականներից, դատողները՝ դատվողներից․․․ և բոլորը Նիկոլից, քանի որ նա անկանխատեսելի է։

Բայց ավելի մեծ աբսուրդն այն է, որ Նիկոլն ինքն է վախենում բոլորից։ Այնքան է վախենում, որ աչքին սատանաներ են երևում, որոնց գտնելու համար ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին լուրջ հանձնարարական է տալիս․․․ Ահա և վհուկաորսի հերթական սերիայի սյուժեն։

Ո՜նց կծիծաղեինք, եթե Ալիևը նման հանձնարարական տար։ Բայց սա կատարվում է մեր երկրում։ Ասողն էլ մեր երկրի ղեկավարն է, ում վախերը գնալով խորանում են, իսկ վախ ծնող գործոններն օր օրի ավելանում և ավելի առարկայական են դառնում։

Իրար գլխի են կուտակվել իշխանության կոկորդին մնացած հարցերը՝ Ամուլսարն ու Ստամբուլյան կոնվենցիան; ՍԴ-ն ենթարկեցնելու անհաջող փորձերը; Մարտի 1-ի գործի «ջուր» լինելու բացահայտվելը; նույնիսկ մեկուսացված վիճակում Ռոբերտ Քոչարյանի առավելության չդադարող ապացույցները; ուսանողության ընդարձակվող սահմաններով ընդվզումը; արտախորհրդարանական ընդդիմախոսների առատությունը և նրանց միավորվելու մեծ հավանականությունը; «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, և ի լրումն այդ ամենի՝ ժողովուրդն այլևս չի ուզում խաբված լինել․․․

Անշուշտ՝ նաև «թավշյա հեղափոխության» շահառուներին պարտքերը վերադարձնելու պարտավորությունը, որը հիմնականում հակասում է ազգային շահերին՝ առաջ բերելով բուռն հակազդեցություն։

Հապա՞ ներքին վախերը, որոնք ավելի կործանարար են։ Տարիներ առաջ Թեհրանում մի ներկայացում դիտեցի, որը խիստ տպավորվել է (ընկերներս, իհարկե, թարգմանում էին)։ Երկու բառով սյուժեն հետևյալն էր՝ հերոսն այնքան է վախենում ամեն մի շրշյունից, հայացքից, ստվերից, որ ի վերջո վախից հանկարծամահ է լինում։ Իսկ իրականում նրան ոչինչ չէր սպառնում․․․

Այ, Փաշինյան Նիկոլին է սպառնում արքայական հնարավորություներ տվող աթոռից զրկվելը։ Աթոռ, որ թույլ է տալիս «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» սրտաճմլիկ տողերը կարգախոս դարձնելուց հետո խիստ տրամաբանական եզրահանգման
գալ՝ «․․․հետևաբար՝ ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»։

Հա՛, մենք էլ ենք ամիսներ շարունակ նույնն ասում՝ Փաշինյան ընտանիքը ՀՀ պետբյուջեն շփոթել է ընտանեկան բյուջեի հետ և անխնա մսխում է այն սեփական վայելքների համար։ Եվ քանի որ սույն ընտանիքը նյութապաշտ է և շատ անհագուրդ, իսկ ախորժակն, ինչպես հայտնի է, բացվում է ուտելիս, ապա երևի շուտով պետական բյուջեն ևս քչություն անի։

Այր ու կնոջ անհաշիվ ու անիմաստ վոյաժների, շքեղ վերանորոգված առանձնատուն տեղափոխվելու, երկու զրահապատ գերթանկարժեք մեքենաների գնելու լուրերը ժողովրդի կողմից դեռ չմարսած՝ հիմա էլ ընտանիքը նոր ինքնաթիռ է ուզում․․․(Ай да Пушкин! Ай да сукин сын! Ի՜նչ լավ հեքիաթ է գրել ձկնորսի, իր պառավի և ոսկե ձկնիկի մասին )։

Իսկ Փաշինյանների հավանած ինքնաթիռն արժե 55 միլիոն դոլար․․․ Տնտեսագետները կասեն, թե ինչպես կարելի է այդ գումարը պետության համար ավելի խելամիտ օգտագործել, քան տրանսատլանտյան մի քանի ենթադրական թռիչքների համար օդ նետելը։ Կարելի է մտածել, որ միջազգային հարաբերություններում մեր պետությունը հիմնավորապես որոշել է բոլոր ու առաջնահերթություններն ու շեշտադրումներ, նախանշված են արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունները, և Ատլանտիկան հատելը դառնալու է կառավարական օրակարգի մի մասը։ Եթե այդպես է, եթե արդեն նախատեսված է Վաշինգտոն մեկնել մոսկովյան հաճախականությամբ ՝ ասեք մարդիկ իմանան։

Այլապես, նվազագույնը դա քաղքենիության դրսևորում է։ Եվ հետո, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի զավեշտը՝ շքեղ օդանավ, թանկարժեք հյուրանոցներ, մեծաքանակ պատվիրակություններ․․․ և աղքատ ազգականի նման բոլորից ներդրումների ու հանգանակությունների խնդրանքներ։

Է՜հ, եթե միայն ինքնաթիռի կարգից ու գնից կախված լինեին երկրի ղեկավարի հեղինակությունն ու աշխատանքի արդյունավետությունը ։ Ո՛չ կոստյումը, ո՛չ էլ ինքնաթիռը չեն կարող քողարկել կրթության ու դաստիարակության, արժանապատվության ու հայրենասիրության բացերը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մի հեռուստահարցազրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ «Բորտ համար 1» Ту-134-ով Փարիզ թռչելիս պետք էր վայերջք կատարել Բուլղարիայում՝ լիցքավորվելու համար։ Բայց դա բացարձակ չխանգարեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամենից բարձր մակարդակն ապահովելուն։ Նաև Երկրորդ նախագահը չէր վախենում ժողովրդից ոչ իր նախագահության տարիներին, ոչ էլ հիմա։

Իսկ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած Փաշինյան Նիկոլը ընդամենը մեկ տարի անց շրջում է թիկնազորի երկու-երեք շարք պահպանությամբ, Փարիզ մեկնելիս հանրապետության օդային սահմանով անցնում է ռազմական ուղղաթիռի ուղեկցությամբ, ուժեղացնում է կառավարական առանձնատների առանց այդ էլ լավ հիմքերի վրա դրված անվտանգության համակարգը։ Ինչի՞ց կամ ո՞ւմից է վախենում, երբ իրական վախերն իր մեջ են․․․ դրանցից ո՞ւր պիտի փախչի։

Հ․Գ․ Միշտ եմ գլուխ խոնարհել Հովհաննես Թումանյանի մեծության առաջ․ բայց մարդ է՞ս աստիճանի հանճարեղ լինի, որ 107 տարի առաջ ասես հայելային արտացոլմամբ պատկերի իր հայրենիքը («Քաջ Նազարը», 1912թ)։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Կիմ Չեն Ինը հանձնարարել է ցորեն բաժանել բնակիչներին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է ցորեն բաժանել Հվանանգա Նամ-դե գյուղի բնակիչներին, որտեղ ջրհեղեղներից վնասվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Լիդիան»-ը Ջերմուկի համայնքապետին մեղադրում է ապօրինություն իրականացնելու համար
Ջերմուկ տանող ճանապարհին տնակների տեղափոխմանն արձագանքել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։  Տարածած հաղորդագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Վարակի նոր...
Աղբյուր` Panorama.am
13:07
Վարազը նուդիստական լողափից տարել է հանգստացողներից մեկի նոթբուքը
Գերմանիայի նուդիստական լողափերից մեկում վարազը տարել  հանգստացողներից մեկի դեղին պայուսակը, որի մեջ եղել է համակարգիչ։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:03
Միշել Օբաման խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է՝ Թրամփի ու ռասիզմի պատճառով
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ տառապում է թեթև դեպրեսիայից։ Նրա խոսքով, այն կապված է ԱՄՆ-ում համաճարակի, ռասիստական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ֆեյսբուքի աշխատակիցները մինչև 2021թ․-ի հուլիս կաշխատեն տնից
Ֆեյսբուքը երկարացնում է  տնից աշխատելու իր քաղաքականությունը մինչև հաջորդ տարվա հուլիս՝ դառնալով վերջին տեխնոլոգիական հսկան, որը...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ասյա Օվանյան. Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Իմ Ձայնը» նախագիծ Ասյա Օվանյանն իր հոդվածում գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորների...
Աղբյուր` Panorama.am
12:42
Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին
Նախօրեին Հունաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյանմասում իրավասության գոտիների սահմանազատման պայմանագիր են կնքել։ Պայմանագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ
Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի...
Աղբյուր` Panorama.am
12:34
«Զվարթնոց»-ի ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով
Կորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների: Համաճարակն իր...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Լիդիանի» կողմից մոտ 10 մետրի խախտտում է թույլ տրվել. հողաշինարար
Ամուլսարի պահնորդները շարունակում են ակցիան։ Նրանք երկրորդ հենակետի մոտ են։ Նշենք, որ «Լիդիան» ընկերության աշխատակիցները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
12:21
Վրաստանի «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն Ախալքալաք-Նինոծմինդայում Մելիք Ռաիսյանն է
«Ինտերպրեսնյուզ» լրատվականի տեղեկատվությամբ՝ արդեն հայտնի են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Արաբագետ. Լիբանանում գործընթացները շատ ավելի արագ են զարգանում, քան ենթադրվում էր
Փաստորեն Լիբանանում գործընթացները շատ ավելի արագ են զարգանում, քան ենթադրվում էր։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:11
Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին
Քրեական գործն ուղարկվել է դատարան
Աղբյուր` Panorama.am
12:04
Թրամփ. «TikTok»-ի հետ ցանկացած գործարք սեպտեմբերին արգելվելու է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «TikTok-ի սպառնալիքների դեմ պայքարի մասին» գործադիրի հրամանագիրը, որը ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հայաստանը երեք ինքնաթիռ հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Մեկ Հայաստան»-ը վիճարկում է դիմակ չկրելու համար տուգանքի որոշումները
«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմամված կարգով վիճարկելու Պարետի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Բեյրութի պայթյունն ավերել է աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արտադրամասը
Լիբանանահայ աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը կիսվել է Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքներով: Հրապարակված կադրերում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է ռեկորդային թվով կորոնավիրուսի դեպքեր
Հնդկաստանում կորոնավիրուսային դեպքերն անցել են երկու միլիոնը՝ հասնելով համաճարակի ևս մեկ մռայլ հանգրվանի, որի հետևանքով զոհվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
11:27
Բիլ Գեյթսը կանխատեսում է «կորոնավիրուսային պանդեմիայից ավելի վատ աղետ»
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է բնապահպանական ճգնաժամ, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսային համաճարակի վնասը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:18
«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
11:09
Ալեն Սիմոնյանը 320 հազար դոլարով տուն, և 90-130 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել. Մանթաշյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես գիտենք, Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Քիչ առաջ ստացա...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հունաստանն ու Եգիպտոսը կիսում են ծովը
Հունաստանի և Եգիպտոսի միջև Կահիրեում ստորագրվել է համաձայնագիր՝ ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ՝ երկու երկրների արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
11:03
07.08.2020. Կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել, հինգ մարդ մահացել է
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 166 նոր դեպք և 452 առողջացած։ Մահացել է հինգ մարդ։ Մահվան դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ապրիլյանում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 38 տարեկան։ «Ալիկս տասներերոդ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Գարեջրի միջազգային օրն է, ո՞ր մթերքն է խմիչքի լավագույն «ընկերը»
Գարեջրի համաշխարհային օրը է, այն նշվում է  օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրվա ընթացքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։ «Այս...
Աղբյուր` Panorama.am
10:38
ԱՕԿ. Անհրաժեշտ ենք համարում վերագործարկել օդային հաղորդակցությունը Հայաստանի ու Լիբանանի միջև
«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը տարածել է հայտարարություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:31
Սենոր Հասրաթյան. Զորացրվում եմ ՊԲ շարքերից
Գնդապետ Սենոր Հասրաթյանը թողնում է Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։ ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մակրոնը խոստանում է օգնել, բայց կոչ է անում կատարել բարեփոխումներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստանում է միջազգային դոնոր-խորհրդաժողով գումարել Լիբանանին օգնելու համար: Նա դարձավ առաջին օտարերկրյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}