Հստակեցվել է եկեղեցու բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով պարտավորությունների կատարումը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս.թ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այսօր Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն ոլորտին առնչվող խնդիրների շուրջ ակտիվ քննարկման արդյունքում հասնել համաձայնության:
Անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կոմից իրականացվող բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգին:
Կողմերը կարևորել են նման բովանդակային քննարկումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել մնացած բոլոր ենթախմբերում առկա հարցերի շուրջ աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան