Լուկաշենկոյի հետ տարբեր առիթների ներկայացած 22-ամյա Միսս-Բելառուսը պատգամավոր է դարձել
«Միսս Բելառուս-2018» տիտղոսին արժանացած Մարիա Վասիլևիչն ընտրվել է Բելառուսի Ազգային ժողովի պատգամավոր։ Մարիա Վասիլևիչը 22 տարեկան է ու դարձել է նաև ամենաերիտասարդ պատգամավորը։
Ինչպես գրում է «Общенациональное телевидение»-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հայտնել է նաև, որ այլ հայտնի մարդիկ էլ ընտրվել պատգամավոր, որոնց թվում են տեղեկատվության նախկին նախարար Լիլիա Անանիխը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Միցկևիչը, արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ և Թուրքիայում Բելառուսի նախկին դեսպան Անդրեյ Սավինիխը, Գերագույն դատարանի դատավոր Սվետլանա Լյուբեցկայան, ONT-ի հաղորդավար Թենգիզ Դումբաձեն:
Նշենք նաև, որ նախօրեին տեղի ունեցած Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի, ընտրությունների արդյունքում ոչ մի ընդդիմադիր չի ընտրվել։