Հասարակություն 17:36 18/11/2019 Հայաստան

Հայաստանցի սպառողը պաշտպանված չէ սննդում առկա հակաբիոտիկներից

Հակաբիոտիկների նկատմամբ  կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես այդ դեղամիջոցների օգտագործման հետևանքով, այնպես էլ սննդում առկա հակաբիոտիկների հետևանքով։ Հայաստանցի սպառողն այսօր պաշտպանված չէ նման ռիսկից, նույնիսկ բավարար չափով իրազեկված չէ խնդրի, դրա հետևանքների  ու այն կանխարգելող միջոցների մասին։

Մինչդեռ պետք է հստակ իմանալ և գիտակեցել, որ հակաբիոտիկների տեղի-անտեղի օգտագործումը, դրանց՝ մարդու օրգանիզմ ներթափանացումը առաջացնում է կայունություն հակամանրէային մարմինների նկատմամբ, խնդրին լուծում չտրվելու դեպքում  մի քանի տարի անց բազմաթիվ մարդիկ կարող են մահանալ տարբեր հիվանդությունների հետևանքով, քանի որ հակաբիոտիկներն այլևս արդյունավետ չեն լինի դրանց բուժման համար։

«Քանի դեռ հայաստանցի սպառողի համար որակի չափանիշ է  ու բրենդ է տնականը, մենք միշտ բախվելու ենք այս խնդրին։ Մինչդեռ պետք է հիշել, որ տնականը չի  վերահսկվում»,-Panorama.am-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով, անասնապահությամբ զբաղվող գյուղացին սովորաբար առաջնորդվում է կենդանին կորցնելու վախով ու հակաբիոտիկն օգտագործում է ինչպես կանխարգելիչ ու պրոֆիլակտիկ,  այնպես էլ  բուժման նպատակներով։

Եթե կենդանին մի փոքր վատ է  զգում, ապա առաջին հերթին հակաբոտիկ են ներարկում, իսկ դրանից հետո էլ չեն պահպանվում այն ժամկետները, որոնք անհրաժեշտ են մնացորդային նյութերը կենդանու օրգանիզմից դուրս գալու համար։

Կամ օրինակ, կանխարգելիչ  նպատակով տետրացիտլինով շաղախված կերով սնված տնական հավերի ձուն հակաբիոտիկ է պարունակում, իսկ  «առողջ ու անվտանգ» ձու գնած սպառողն այդպես էլ չի իմանում դեղամիջոցի օգտագործման մասին։ Բայց սա չի նշանակում, որ ընկերությունների արտադրանքում հակաբիոտիկներ չկան։

Այս պահին  Հայաստանի ամբողջ տարածքով իրականացվում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթ, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։ Արշավի ընթացքում հանդիպումներ կլինեն ինչպես պրակտիկ անասնաբույժների, այնպես էլ ուսանղների հետ, քննարկումներ կլինեն նաև  ֆերմերների հետ։

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով ցանկանում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը, նախատեսվում է նաև անասնաբույժների լիցենզավորում։ Հենց նրանց է վերապահվելու հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնում այս նախաձեռնությունը շատ են կարևորում։

ԵՄ տարածք ձուկ և մեղր արտահանելու հնարավորություն ունենալու համար միության հետ պայմանավորվածության համաձայն, ամեն տարի պետք է մոնիտորինգի ենթարկվեն Հայաստանում արտադրված ձուկն ու մեղրը։ Այս տարի դրանց կավելանա նաև կաթն ու միսը, նմուշառումները կարվեն արտադրողների մոտից։ Հակաբիոտիկները սննդում հայտնվում են նաև կերերի միջոցով։

«Վերջին ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են։ Այս տարվա մոնիտորինգի համար նոր է նմուշառումը կատարվում։ Այս առումով շատ կարևոր է խոսել ոչ թե վտանգի, այլ ռիսկի մասին, բայց դրա համար պետք է ունենալ կառավարության կողմից նշանակված ռիսկերի գնահատման գիտական կենտրոն, որն այս պահին չունենք։ Ռիսկի գնահատումը հիմնվում է, թե ինչ հաճախականությամբ ու քանակությամբ  է սպառողն օգտագործում տվյալ մթերքը, որում առկա է հակաբիոտիկը»,-ասաց Ավետիսյանը։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ իրենց հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են նույնիսկ արգելված հակաբիոտիկներ։ Կենտրոնի մասնագետներն իրականացրել են Հայաստանում արտադրված կենդանական ծագում ունեցող մթերքներում՝  ձուկ, մեղրիժ ու թռչնամիս, առկա հակաբիոտիկների ռիսկի գնահատում։

«Բոլոր այս սննդամթերքներում  մենք հայտնաբերել ենք հակաբիոտիկներ, նույնիսկ արգելված հակաբիոտիկներ։ Ձկան և մեղրի մեջ հայտնաբարել ենք նիտրոֆուրան, իսկ թռչնամսում՝ քլորաֆենիկոլ։ Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք հանրային առողջապահական ռիսկ չեն պարունակում։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր ձեռքերը ծալած նստենք»,-ասաց սննդագետը։

Ուսումնասիրվել է նաև ներմուծված թռչնամիսը։ Պիպոյանի խոսքով, Հայաստանում արտադրված թռչնամիսը շատ ավելի քիչ է հակաբիոտիկներ է պարունակում, քան ներմուծվածը։

«Ավելին ասեմ, Հայաստանում արտադրվածի մեջ գրեթե խախտումներ չենք հայտնաբերել, խախտումները մեծամասամբ եղել են ներկրված թռչնամսում»,-նշեց նա։

Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ հակաբիոտիկներ պարունակող սննդամթերքը չի կարող արտահանվել։

«Հետաքրքրիր է, որ այն անտիբիոտիկները, որ մենք հայտնաբերել ենք ձկան մեջ, վերջերս Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից արտահանված ձկնամթերքը հետ ուղարկեց հենց այդ հակաբիոտիկների պատճառով։ Այսինքն միշտ չէ, որ հանրային առողջապահական ռիսկի բացակայությունը խոսում է սննդի անվտանգ լինելու մասին»,-մանրամասնեց նա։

Պիպոյանը, ով հաճախ է մասնակցում միջազգային համաժողովների, նշում է, հիմա ԵՄ-ն հակամանրէային ազդեցություն ունեցող այլ բաղադրիչների ակտիվ փնտրտուքների մեջ են, որպեսզի հակաբիոտիկների օգտագործումը հասցվի նվազագույնի։ Եվրոպացի փորձագետներն առաջարկել են, որ անասաբուժության ու մարդաբուժության դեպքում հակաբիոտիկների տարբերակում մտցնել, որպեսզի հակամարմինները դրանց նկատմամբ կայունություն ձեռք չբերեն։

Նա ցավով է փաստում, որ Հայաստանում սննդի արտադրության ոլորտում առավել առողջ, առավել քիչ հակաբիոտիկներ, հավելումներ պարունակող սնունդ արտադրելու հարցում մրցակցություն չկա, ինչպես արևմտյան երկրներում է։ Պատճառը նաև սպառողի անտեղյակությունն է, պարենի գին ու եկամուտ հարաբերությունը, հանրային պահանջի բացակայությունը։

«Մենք ահռելի ճանապարհ ունենք անցնելու, մեր տնտեսությունները մանր են, ֆերմաները փոքր են, պրոֆեսիոնալ անասնապահություն չի վարվում։ Հայաստանը, ճիշտն ասած, 21-րդ դարի տնտեսությությունից շատ հեռու է, այստեղ հարկավոր է պետական ռազմավարություն, անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները պետք է լինեն դեղատոմսերով, որպեսզի հնարավոր լինի պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Եթե ընդունվի օրենքը ու չլինի պատշաճ գործիքակազմ, ապա որևէ արդյունք չենք ունենա։ Իրավական ակտն ու գործիքակազմը լրիվ տարբեր բաներ են»,-մանրամասնեց կենտրոնի տնօրենը։

Նա խորհուրդ է տալիս գնել այնպիսի սննդամթերք, որը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, ունի համապատասխանության գնահատում,  մակնշված ու փաթեթավորված է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}