Իրավապաշտպան. Սարսափելին այն է, թե ինչպես են նոր իշխանություններն ուշանում այս ոլորտում փոփոխությունների հետ կապված
«Մենք կարող է ունենանք շատ լավ օրենսդրություն, կոնվենցիաների միանանք, բայց եթե հանցագործը չի պատժվում, մյուս պոտենցիալ հանցագործների մոտ տպավորություն է՝ կարող են ամեն ինչ անել և անպատիժ մնալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:
Նա նշեց, որ խոշտանգման դեպքեր են արձանագրվում բանակում, հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, սակայն մինչև օրս չկա որևէ պաշտոնատար անձ, ով դատապարտված լինի խոշտանգում հոդվածով:
«Խոշտանգումներով գործերի չբացահայտելը ևս սաբոտաժ է և բոլորը մեկը մյուսին պաշտպանում են, հանցավոր համագործակցություն է: Ամենասարսափելին այն է, որ հանցավոր համագործակցությունը դրսում չէ, ամենավտանգավոր հանցագործները պաշտոններ, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ են, նրանք, ովքեր պետք է կարգավորեն, վերհսկեն համակարգը: Դրանք նույն քննիչներն են, որոնք գործերը չեն բացահայտում, փորձագետներն են, որոնք կեղծ եզրակացություններ են տալիս, դատախազությունն է, որը բավարար վերահսկողություն չի իրականացնում: Իրենք շատ ավելի վտանգավոր են, քան փողոցի մանր-մունր կրիմինալը, որովհետև իրենց հարցերը հեշտ է լուծել, ոչ ասֆալտին փռել էլ պետք, ոչ էլ պատերին ծփել: Ծեփել է պետք նրանց, ովքեր իրականում կոծկել են, շարունակում են կոծկել, չբացահայտել այդ գործերը»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, սարսափելին այն է, թե ինչպես են նոր, շատ լեգիտիմ իշխանություններն ուշանում այս ոլորտում փոփոխությունների հետ կապված, զարմանում է, թե ինչպես նոր իշխանություններն իրենց աշխատանքի թերացում չեն համարում խոշտանգման դեպքերի չբացահայտումը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին