Քաղաքական 15:16 19/11/2019 Հայաստան

«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը` 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարցը։

Քննարկման արդյունքում կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։

« «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական հարցադրումը, որը հետաքրքրում է հասարակական և քաղաքական լայն շրջանակներին, այն է, թե արդյոք բյուջեն հեղափոխական է, թե ոչ: Կամ, առավել պատկերավոր ասած, արդյոք ներկայացված բյուջեն արտացոլում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ Կառավարության հանձնառությունը և խոստումը: Անշուշտ, դժվար է պատասխանել այդ հարցին ոչ թե այն պատճառով, որ բյուջեի նախագծում արտացոլված մակրոտնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները հնարավորություն չեն տալիս միանշանակ գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, այլ այն պատճառով, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը հստակ պարզաբանված չէ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլ նաև Կառավարության պատասխանատուների կողմից:

Այն, մեր խորին համոզմամբ, շրջանառության մեջ է դրվել հասարակության կոնկրետ շերտերի մանիպուլյացիայի համար որպես ականջահաճո մի արտահայտություն, այլ ոչ թե թիրախային նպատակ կամ տեսլական: Պատահական չէ նաև այն, որ բուն բյուջետային փաստաթղթում այդ արտահայտությունն օգտագործված չէ, չնայած պետական պաշտոնյաների կողմից տարբեր ամբիոններից դրա պարբերական հիշատակումներին: Այս առումով, Կառավարության կողմից հայտարարվող տնտեսական հեղափոխության տակ պետք է հասկանալ տնտեսության համակարգային փոփոխություններին ուղղված արմատական բարեփոխումների իրականացում` տնտեսական զարգացման նպատակով: Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել բյուջեի նախագիծը: Արձանագրենք, որ անցած մեկուկես տարում նման բարեփոխումներ ոչ միայն չեն իրականացվել, այլ նաև դրանց հիմնական ուղղությունների վերաբերյալ մոտեցումներ և մշակված հայեցակարգեր չկան: Տնտեսական քաղաքականությունն իրականացվում է նախկինում ձևավորված օրենսդրական դաշտի շրջանակներում, ինստիտուցիոնալ համակարգը նույնն է և ընդամենը հռչակվել է պայքար կոռուպցիայի, հովանավորչության և մենաշնորների դեմ` առանց դրանց ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման և համապատասխան մեխանիզմների ներդրման:

Այժմ անդրադառնանք բյուջեի հիմքում դրված հիմնական մակրոնտեսական ցուցանիշներին, որոնց վերլուծությունը հնարավորություն կտա գնահատականներ ձևավորել դրանց հնարավոր աննախադեպության և հեղափոխականության վերաբերյալ:

1. 2020 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 4,9 տոկոսի չափով 2019 թվականին սպասվող 6.3 տոկոսի դիմաց: Այն ավելի ցածր է, քան 2017 և 2018 թվականներին հանրապետությունում գրանցված և 2019 թվականին ակնկալվող ցուցանիշները` համապատասխանաբար 2.6. 0.3 և 1.4 տոկոսային կետով: 2017 թվականին հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, իսկ 2018 թվականին 5.2 տոկոս:  Այսինքն, կանխատեսվող տնտեսական աճն ամենևին էլ աննախադեպ չէ գոնե վերջին երեք տարիներին հանրապետությունում գրանցված ցուցանիշի համեմատությամբ: Իսկ եթե նկատի առնենք նաև այն իրողությունը, որ 2000-ական թվականներին հանրապետությունում մի քանի տարի անընդմեջ գրանցվել է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա աննախադեպ և հեղափոխական տնտեսական աճի մասին խոսակցությունները կդառնան լրիվ ավելորդ: Ընդ որում, այս առումով գոյություն ունի ևս մեկ ուշագրավ հանգամանք: Համաձայն 2020-2022 թվականների միջին ժամկետ ծախսերի ծրագրի, «օբյեկտիվորեն, առանց լրացուցիչ ջանքի ներդրման, մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է մոտ 4.5% և մեծ հավանականությամբ՝ առկա ռիսկերի կառավարելի միջակայքում մնալու դեպքում, ՀՀ տնտեսական աճը կլինի մոտ 4.5%»: Այլ խոսքով, 2020 թվականին կառավարության ջանքերը տնտեսական աճի ապահովման առումով կարելի է գնահատել 0.4 տոկոսային կետի շրջանակներում, ինչն, անշուշտ, հարիր չէ հեղափոխական կառավարությանը և չի կարող գնահատվել բավարար: Եվ Փաշինյանի այն մոտեցումը, որ  «մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք», ոչ տեղին է, ոչ էլ արդարացված: Պետական բյուջեն կանխատեսումների վրա հիմնված փաստաթուղթ է, որի իրատեսությունից է կախված բյուջետային մուտքերի ապահովումն ու ծախսերի իրականացումը: Ընդ որում, բյուջետային կանխատեսումների իրատեսության ապահովումը ոչ միայն առողջ տրամաբանության, այլ նաև բյուջետային օրենսդրության պահանջն է: ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված  սկզբունքներից է բյուջեների իրատեսության սկզբունքը, որն օրենքով սահմանվում է որպես համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման և դրա հիման վրա բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման իրատեսություն: Հետևաբար, ի սկզբանե սահմանել ցածր շեմ, հետագայում այն գերակատարելու և հերոսանալու ակնկալիքով, ոչ միայն չունի արդարացում, այլ նաև չի բխում գործող օրենսդրության գաղափարախոսությունից և բյուջետային պլանավորման տրամաբանությունից:

2.Հետհեղափոխական շրջանում շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել նաև հանրապետության տնտեսության ճյուղային կառուցվածքում: Մինչդեռ, տնտեսության դիվերսիֆիկացիան պետք է դառնար կառավարության քաղաքականության հիմնական թիրախներից մեկը, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև Փաշինյանը: Սակայն 2020 թվականին չի խախտվելու վերջին տարիներին ձևավորված ավանդույթը և տնտեսական աճի հիմնական մասն ապահովվելու է ծառայությունների ոլորտի և, մասնավորապես, հանգստի ու զվարճանքների սիրահարների հաշվին: Այսպես կոչված հեղափոխական բյուջեում չկան և չեն նախատեսվում կոնկրետ քայլեր և գործողություններ տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխության ուղղությամբ և տնտեսական աճի կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման: Մինչդեռ, այն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար միջոց է տնտեսական զարգացում ապահովելու համար: Հանրապետությունում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը, այլ նաև դրա որակի բարելավմանը:

3. Բյուջետային աննախադեպ ցուցանիշների ներկայացման ժամանակ, մեր կարծիքով, ոչ պատահականորեն, կիրառվում է ևս մեկ մանիպուլյատիվ միջոց և 2020 թվականի ցուցանիշները համեմատվում են ոչ թե 2019 թվականի, այլ 2018 թվականի ցուցանիշների հետ` առավել շոշափելի և հեղափոխական փոփոխությունների արձանագրման նպատակով: Կարծում ենք, նման մոտեցումը չունի ոչ միայն մասնագիտական հիմնավորվածություն, այլ նաև խաթարում և աղավաղում է հնարավոր գնահատականների օբյեկտիվությունը:

4. Հեղափոխական բյուջեի կարևոր բնութագրիչներից մեկը պետք է հանդիսանար ներդրումների աճը: Դեռևս վարչապետ ընտրվելիս Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ «այս օրերին սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը և որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ: Այսօր պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են և Հայաստանում ներդրումներ են անելու։ Մարդիկ կան, որ միլիոններ և միլիարդներ են աշխատել, բայց Հայաստանում ներդրում չեն անում ոչ թե նրա համար, որ Հայաստանը ռիսկային գոտի է, այլ, որովհետև նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցած իրականության հետ առնչվել։ Մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին»։ Այս խոսքերից 1.5 տարի անց հանրապետությունում ներդրումների ոլորտում պատկերը տխուր է, խոստումները` չիրականացված, իսկ ակնկալիքները` չարդարացված: Մասնավորապես, եթե 2018 թվականին ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22.4 տոկոս, ապա 2019 թվականին այն եղել է 22.3 տոկոս, իսկ 2020 թվականին ակնկալվում է 22.9 տոկոսի չափով: Նման պատկերը, անշուշտ, վկայում է ոչ թռիչքաձև աճի, ոչ էլ հեղափոխական փոփոխությունների մասին:

Եթե առաջնորդվենք մակերեսային դատողություններով, ապա կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք չեն վստահում նաև այս իշխանությանը: Իսկ ավելի խորը վերլուծելու պարագայում ակնհայտ կդառնա, որ երկրի ներդրումային գրավչությունը նվազեցնող և ներդրումների հոսքին խանգարող պատճառներն ավելի խորն են ու համակարգային, քան պատկերացնում էին թավշյա հեղափոխակաները: Տնտեսությունն այս մեկուկես տարում չի ձևավորել այնպիսի մրցակցային առավելություններ, որոնք կխթանեին ներդրումների ներհոսքին: Ակնհայտ է, որ ներդրումների իրականացումը պայմանավորված է ոչ թե ներդրողներին ուղղված հրավերներով, այլ տնտեսական զարգացման հստակ ռազմավարության, պետական արդյունավետ ինստիտուտների, օրինականության, ինչպես նաև երկրի ներդրումային գրավչության բարձրացման արդյունավետ քայլերի առկայությամբ:

4. Տնտեսական հեղափոխության գլխավոր արդյունքներից և ձեռքբերումներից մեկը պետք է հանդիսանար ստվերային տնտեսության ծավալների կրճատումը, որն իր արտացոլումը կստանար բյուջետային եկամուտների կազմում հարկերի համարժեք ավելացմամբ: Մինչդեռ, 2020 թվականին հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի ընդամենը 22.6 տոկոս, ընթացիկ տարվա ծրագրային և 2018 թվականի փաստացի 22.3 և 20.9 տոկոսի դիմաց: Ընթացիկ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.3 տոկային կետով ավելացումը բնավ չի խոսում ստվերային տնտեսության կրճատման շեշտակի ծավալների մասին: Ընդ որում, բյուջեի նախագծում հաշվի առնված չեն առաջիկա տարում սպասվող մի շարք ռիսկեր, որոնք ի հայտ գալու դեպքում բացասաբար կանդրադառնան ինչպես կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի, այնպես էլ ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ զգալիորեն բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք (մոտ 800) ապրանքների (այդ թվում՝ նաև առաջին անհրաժեշտության) ներմուծման մաքսատուրքերը: Ակնհայտ է, որ դա կհանգեցնի մի շարք ապրանքների գների բարձրացմանը: Եթե դրան էլ ավելացնենք օդում պտտվող լուրերը գազի թանկացման հավանականության մասին, ապա առաջիկայում սպասվում է սոցիալական առանց այն էլ բարդ վիճակի խորացում: Եվ հիմա հարց է ծագում: Կառավարությունն ինչպես է պատրաստվում հնարավոր թանկացումներին, պատրաստվում է թե ոչ: Համենայնդեպս, դեռևս գոնե բյուջեի նախագծով չեն նախանշվում նման մտադրություններ ու ծրագրեր: Եվ այս պարագայում, երբ հայտարարություններ են հնչում հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմամբ պայմանավորված աշխատավարձի /իսկ ավելի ճիշտ` տնօրինվող եկամտի/ աճի մասին, ապա ավելի ազնիվ կլիներ, եթե դրան զուգահեռ հայտարարվեր նաև, որ դա վերաբերելու է միայն 150000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, ովքեր համեմատաբար առավել բարվոք սոցիալական պայմաններում են գտնվում: Իսկ մինչև 150000 դրամ ստացողները, որոնք կազմում են հանրապետությունում գրանցված մոտ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսը, որևէ փոփոխություն չեն զգալու:

6. Եվ վերջապես, տնտեսագիտության մեջ բնակչության բարեկեցության մակարդակը գնահատվում է ոչ թե կառուցվող կամ հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությամբ, ոչ թե ընթացագետի մոտ այցելությունների հաճախականությամբ կամ գյուղմթերքների տեղափոխման ժամանակ ավտոմեքենայի վերև ներքև թռնելու հետևանքով փչացող մրգերի ու բանջարեղենի քանակությամբ, այլ այնպիսի հիմնարար ցուցանիշներով, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը, միջին աշխատավարձը և այլն: Հետևաբար, անհրաժեշտ էր բնակչության կյանքի որակի փոփոխությունները հիմնավորել ու ապացուցել վերը նշված ցուցանիշներից գոնե մի քանիսի հեղափոխական ու թռիչքաձև փոփոխություններով, այլ ոչ թե պատկերավոր ու մանիպուլյատիվ, բայց միաժամանակ նաև հիմնազուրկ, բայց ականջահաճո նկարագրություններով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:31
Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Փրկարարներն ուղղել են իրանցի վարորդի բեռնատարի կցորդիչը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր
Վրաստանում ընդդիմությունն այսօրվանից բողոքի ցույցեր է անցկացնում շրջաններում: Առաջինը Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսում է:...
Աղբյուր` Panorama.am
20:16
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ասուլիսում հրապարակում է նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։ Դեկտեմբերի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
20:05
Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
20:00
Քաղաքապետի կաբինետի դուռը բաց է բոլորի համար. Հասմիկ Խաչունց
«Կամազներ՝ քաղաքապետարանին․ նվեր տված ձիու ատամները չե՞ն հաշվում» թեմայով քննարկման ընթացքում Երևանի ավագանու «Լույս»...
Աղբյուր` Panorama.am
19:40
2020 թ. տարեսկզբին կշահագործվեն Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:14
10 000 ՀՀ քաղաքացի սպասում է որևէ լուծման, որպեսզի կարողանա վերադառնալ հայրենիք
«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ««Լուսավոր Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:00
Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԼՂ հակամարտության համատեքստում պատերազմի հավանականությունը «եթե»-ից դարձել է «երբ»
Բրատիսլավայում եզրափակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգարվորման հերթական բանակցային տարին։ Որևէ ճեղքում, որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից
Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի...
Աղբյուր` Panorama.am
18:23
«Կամք». Եվրոպացիներից շատ մեծ բան չենք պահանջում
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջև ակցիա իրականացրեց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
Աղբյուր` Panorama.am
18:12
Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
Մոտ 20 տոկոս աղքատություն ունեցող Երևանի իշխանություններն այս տարի  278 մլն դրամ կամ 750 հազար դոլար կտրամադրեն ամանորյա...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բարսեղ Բեգլարյան. Համոզված եմ՝ առաջադրված մեղադրանքը կեղծ է
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը տեղյակ չէ իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի մասին։ «Պաշտոնապես ինձ ոչ մեկ տեղյակ...
Աղբյուր` Panorama.am
17:50
«Գործուղման մեկնած ԱԺ 77 պատվիրակություն և ընդդիմության 0 ներկայացուցիչ»
«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց  2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են. Փոխնախարար
«Եղե՞լ են դեպքեր, որ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ զորակոչվել են բանակ, հետո ինչ-որ խնդիրներ են առաջացել, նոր հայտնաբերվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ
դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով
Աղբյուր` Panorama.am
16:56
«Ա1+»-ը դատարանի միջոցով փորձում է վերականգնել կորցրած իրավունքները
«Ա1+»-ը դատական հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ կորցրած իրավունքները վերականգնելու համար. «Ա1+»-ը զրկվել էր...
Աղբյուր` Panorama.am
16:40
Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի վարչապետի աշխատակազմ
Ներկայում կատարվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Աննա Հակոբյանի խաղաղության աղավնին չի թառել Մեհրիբան Ալիևայի վրա». Կոնստանտին Տեր-Նակալյան
«Էդ ադրբեջանական փաստաթղթի հրապարակումից հետո առհասարակ ճիշտը բանակցություններից հրաժարվելն էր։ Որովհետև դա խայտառակ, նվաստացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նորայր Մուրադյան. Սպիտակում 2200 ընտանիք տնակներում է ապրում
Սպիտակ քաղաքն այսօր ընդամենն ունի 35 հազար բնակչություն, հիմնականում երեխաները, կանայք և ծերերը: Լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակի երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Զինծառայողին ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 12 տարի ժամկետով
«Շատ ցավալի վիճակագրություն ունենք, բայց բանակում ինքնասպանության դեպքերը միայն հայաստանյան իրականությունում չեն։ Աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը
Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար,...
Աղբյուր` Panorama.am
14:54
Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան
Բանաստեղծ Եղիշե Չարենցը շատ ճաշակով է եղել ոչ միայն գրականության, նաև կանանց ընտրության հարցում: Նա մշտապես շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով: Վառ վկայություն նրա երկու կանայք:
Աղբյուր` Panorama.am
14:51
Պարենի համաշխարհային գները նոյեմբերին աճել են
Մսամթերքը և բուսական յուղերը հանգեցրել են ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի բարձրացմանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}