Մշակույթ 13:21 19/11/2019 Հայաստան

Ով լինի Մշակույթի նախարարություն, ումից սպասի նախաձեռնող քաղաքականություն

Մի  քանի օր շարունակ քաղաքացիներն ահազանգում էին, որ Դալմայի այգիներում քանդվում են 16-17-րդ դարերով թվագրվող հնձաններ: Ի վերջո նոյեմբերի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արձագանքեց՝ հայտնելով, որ առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: Ընդգծում են, որ ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. սահմանված ցանկում: Սակայն նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Panorama.am-ը հետաքրքրվեց նախարարությունից՝ թե ի՞նչ հիմքով այդ ժամանակ կառույցը չի ընդգրկվել  ցանկում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանն ասաց, որ 2015 թ. քաղաքացին դիմել է մշակույթի նախարարություն, որ վարձակալած տարածքում կա կառույց և ցանկանում է իմանալ դրա կարևորությունը, ինչ է իրենից ներկայացնում, ինչ արժեք է այն ներկայացնում:  Նրա խոսքով, 2015 թվականի նոյեմբերին մշակույթի նախարարի տեղակալն առաջարկել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել մասնագիտական կարծիք: 2016 թվականին հունվարին այն ներկայացվել է, իսկ փետրվարին քաղաքացուն պատասխանել են, որ իր վարձակալած տարածքում գտվող շինությանը նորահայտ հուշարձանի կարգավիճակ չի տրվել:
Նախքան եզարակացություն տալը, Ա. Հովսեփյանի խոսքով, մասնագետները մեկնել են այդ տարածք, կարծիք են հայտնել, որ կարող է այդ շինությունն իրենից ներկայացնի ուշ միջնադարյան ճարտարապետական կառույց:

«Բայց սովորաբար գործող ընթացակարգով նման դեպքում գումարվում է փորձագիտական հանձնաժողով, որի կազմում ներգրավված են ոլորտի մասնագետներ՝ ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ: Այնպիսի մասնագետներ, գիտնականներ են, որ եթե կառույցն իրենից արժեք ներկայացնի, չեն կարող արձանագրել, որ արժեք չի ներկայացնում:  Հանձնաժողովի նիստում հարցեր են հնչել, օրինակ՝ ի՞նչ պատական տվյալներ կան այդ շինությունների վերաբերյալ: Պատասխանել են, որ նման տվյալներ չկան, միայն հայտնի է, որ խորհրդային տարիներին  այն ծառայել է որպես բուժանյութերի պահեստ: Այնուհետև  կարծիքներ են հնչել, որ կառույցին հուշարձանի կարգավիճակ տալու համար բավարար հիմքեր չկան, եզրակացություն է ներկայացվել, որ ճարտարապետական առումով այդ կառույցն իրենից այնպիսի արժեք չի ներկայացնում, որպեսզի այդ հուշարձանին նորահայատ հուշարձանի կարգավիճակ տրվի»,- մանրամասնեց նախարարի խորհրդականը: 

Ա. Հովսեփյանն ասաց, որ երեկվանից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին աշխատակիցներն այդ տարածքում հետազոտական աշխատանքներ են կատարում, որից հետո կլինի քննարկում: Նրա խոսքով, ոլորտի մասնագետների ունեցած տարբեր տեղեկություններով, Դալմայի այգիններում կան տասնյակ հնձաններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում:

«Մի քանի անգամ կարծիք է հնչել, որ հնձանները, որպես առանձին միավորներ, շատ դեպքերում գուցե ճարտարապետական, պատմական արժեք չեն ներկայացնում, բայց քանի որ դրանք Դամլայի այգիների տարածքում են, արժևորվում են որպես Դալմայի այգիներում գտնվող կառույցներ»,- ասաց նա:

Հարցին, ուսումնասիրություններից հետո հնարավո՞ր է հանձնաժողովը կա եզրակացության, որ այդ շինությունները պատմական արժեք են ներկայացնում, նա պատասխանեց. «Արշավախումբն այնտեղ է, գույքագրում է բոլոր հնարավոր կառույցները, որոնք կան, հետո կլինի փորձագիտական հանձնաժողովի նիստ, մասնագետները կքննարկեն, կներկայացվեն նկարներ, պատմական տեղեկություններ: Եթե այնպիսի պատմական, ճարտարապետական հիմքեր, տեղեկություններ ներկայացվեն, որ այդ կառույցն իրենից ներկայացնում է ճարտարապետական, մշակութային արժեք, սահմանված ընթացակարգով կանցնի, ինչպես մնացած դեպքերում: Հակառակ  պարագայում, եթե նշվի, որ բավարար չեն տեղեկությունները հնձանններին նորահայտ հուշարձանների կարգավիճակ տալու համար, կորոշվի, որ իրենց հուշարձանի կարգավիճակ չի տրվում»:

Նա նշեց, որ խոսել են կառուցապատողների հետ, պատրաստակամ են  համագործակցել և միասին աշխատել:

Ինչ վերաբերում է Դալմայի այգիներն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելուն, Արթուր Հովսեփյանն ասաց, որ կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ Երևանի քաղաքապետարանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Փրկարարներն ուղղել են իրանցի վարորդի բեռնատարի կցորդիչը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր
Վրաստանում ընդդիմությունն այսօրվանից բողոքի ցույցեր է անցկացնում շրջաններում: Առաջինը Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Քութայիսում է:...
Աղբյուր` Panorama.am
20:16
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ասուլիսում հրապարակում է նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։ Դեկտեմբերի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
20:05
Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
20:00
Քաղաքապետի կաբինետի դուռը բաց է բոլորի համար. Հասմիկ Խաչունց
«Կամազներ՝ քաղաքապետարանին․ նվեր տված ձիու ատամները չե՞ն հաշվում» թեմայով քննարկման ընթացքում Երևանի ավագանու «Լույս»...
Աղբյուր` Panorama.am
19:40
2020 թ. տարեսկզբին կշահագործվեն Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:14
10 000 ՀՀ քաղաքացի սպասում է որևէ լուծման, որպեսզի կարողանա վերադառնալ հայրենիք
«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ««Լուսավոր Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:00
Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԼՂ հակամարտության համատեքստում պատերազմի հավանականությունը «եթե»-ից դարձել է «երբ»
Բրատիսլավայում եզրափակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգարվորման հերթական բանակցային տարին։ Որևէ ճեղքում, որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից
Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի...
Աղբյուր` Panorama.am
18:23
«Կամք». Եվրոպացիներից շատ մեծ բան չենք պահանջում
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջև ակցիա իրականացրեց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
Աղբյուր` Panorama.am
18:12
Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
Մոտ 20 տոկոս աղքատություն ունեցող Երևանի իշխանություններն այս տարի  278 մլն դրամ կամ 750 հազար դոլար կտրամադրեն ամանորյա...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բարսեղ Բեգլարյան. Համոզված եմ՝ առաջադրված մեղադրանքը կեղծ է
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը տեղյակ չէ իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի մասին։ «Պաշտոնապես ինձ ոչ մեկ տեղյակ...
Աղբյուր` Panorama.am
17:50
«Գործուղման մեկնած ԱԺ 77 պատվիրակություն և ընդդիմության 0 ներկայացուցիչ»
«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց  2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են. Փոխնախարար
«Եղե՞լ են դեպքեր, որ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ զորակոչվել են բանակ, հետո ինչ-որ խնդիրներ են առաջացել, նոր հայտնաբերվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ
դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով
Աղբյուր` Panorama.am
16:56
«Ա1+»-ը դատարանի միջոցով փորձում է վերականգնել կորցրած իրավունքները
«Ա1+»-ը դատական հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ կորցրած իրավունքները վերականգնելու համար. «Ա1+»-ը զրկվել էր...
Աղբյուր` Panorama.am
16:40
Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի վարչապետի աշխատակազմ
Ներկայում կատարվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Աննա Հակոբյանի խաղաղության աղավնին չի թառել Մեհրիբան Ալիևայի վրա». Կոնստանտին Տեր-Նակալյան
«Էդ ադրբեջանական փաստաթղթի հրապարակումից հետո առհասարակ ճիշտը բանակցություններից հրաժարվելն էր։ Որովհետև դա խայտառակ, նվաստացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նորայր Մուրադյան. Սպիտակում 2200 ընտանիք տնակներում է ապրում
Սպիտակ քաղաքն այսօր ընդամենն ունի 35 հազար բնակչություն, հիմնականում երեխաները, կանայք և ծերերը: Լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակի երկրաշարժի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Զինծառայողին ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 12 տարի ժամկետով
«Շատ ցավալի վիճակագրություն ունենք, բայց բանակում ինքնասպանության դեպքերը միայն հայաստանյան իրականությունում չեն։ Աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը
Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար,...
Աղբյուր` Panorama.am
14:54
Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան
Բանաստեղծ Եղիշե Չարենցը շատ ճաշակով է եղել ոչ միայն գրականության, նաև կանանց ընտրության հարցում: Նա մշտապես շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով: Վառ վկայություն նրա երկու կանայք:
Աղբյուր` Panorama.am
14:51
Պարենի համաշխարհային գները նոյեմբերին աճել են
Մսամթերքը և բուսական յուղերը հանգեցրել են ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի բարձրացմանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}