Հասարակություն 10:11 19/11/2019 Աշխարհում

Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը ելույթ կունենան ՄԱԿ-ի գագաթնաժողովում՝ պահանջելու յուրաքանչյուր երեխայի իրավունքների իրականացում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը վաղը միանալու են երեխաների ու երիտասարդների խմբին՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող գագաթնաժողովին և երկրների առաջնորդներից պահանջելու երեխաների իրավունքների պաշտպանություն և իրացում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից հայտնում են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս գագաթնաժողովը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին: Կոնվենցիան պատմության մեջ ամենաշատ վավերացված մարդու իրավունքների փաստաթուղթն է: Նոյեմբերի 20-ին նմանատիպ գագաթնաժողովներ են կազմակերպվելու աշխարհի 50 երկրներում՝ Հայաստանից մինչև Հորդանան, Եթովպիայից մինչև Ինդոնեզիա:

«Աշխարհի բոլոր անկյուններում երեխաները ավելի լավ ապագայի մասին են երազում։ Արդեն 20 տարի է՝ ես աշխատում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և աշխարհի բոլոր անկյուններում հանդիպել եմ երեխաների և երիտասարդների, ովքեր ձգտում են լավ կրթություն ստանալ, առողջ և խաղաղ ապրել: Բոլոր երեխաներն էլ արժանի են ու պետք է ստանան բոլոր հնարավորություններն իրենց ներուժին հասնելու համար: Պատիվ ունեմ աջակցելու երիտասարդներին, ովքեր լսելի են դարձնում իրենց ձայնն ու փոփոխություն պահանջում»,-ասել  է Դևիդ Բեքհեմը, ով բացման ելույթով է հանդես գալու գագաթնաժողովին:

Գագաթաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի անդամ երկրներին հրավիրել են ստորագրելու Գլոբալ երդում, որի միջոցով ստորագրող երկիրը հանձն է առնում անհապաղ քայլեր ձեռնարկել երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ստորագրել է այս երդումը, առաջադրելով յոթ քայլ, որոնք կիրականցվեն երկրի կողմից հետագա տարիների ընթացքում:

Նոյեմբերի 20-ին երեխաները որոշում կայացնողների հետ մասնակցելու են գագաթնաժողովների, մեկ օրով զբաղեցնելու են կառավարական բարձր պաշտոններ, ղեկավարելու են սպորտային ու մասնավոր կազմակերպություններ: Օրվա կապակցությամբ բազմաթիվ հայտնի տեսարժան վայրեր կապույտով են լուսավորվելու:

Ավելի մանրամասն՝

° 50 երկրներում ազգային գագաթնաժողով է կազմակերպվելու երեխաների և որոշում կայացնողների մասնակցությամբ, այդ թվում Հայաստանում, Եթովպիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Հորդանանում, Ռուանդայում, Տանզանիայում և այլ երկրներում:

° Ժնևի Ազգերի պալատում եռօրյա տոնակատարություն է լինելու նոյեմբերի 18-20-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար տկն Միշել Բաչելետի մասնակցությամբ: Այլ երկրներում երեխաները ակտիվորեն մասնակցելու են խորհրդարանների նիստերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, Հնդկաստանի, Ջամայկայի, Թուրքիայի խորհրդարաններում:
° Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը արդեն երրորդ տարին է, ինչ իր պաշտոնն ու գրասենյակը մեկ օրով տրամադրելու է երեխաներին:

° Օրվա կապակցությամբ կապույտ գույնով կլուսավորվեն Բրյուսելում Եվրոպական խորհրդարանը, Չինաստանում Շանհայի աշտարակը, Ֆրանսիայում Պանթեոնը, Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանում, Հաագայի Խաղաղության պալատը Նիդերլանդներում, Հորդանանում Պետրան, Մեխիկոյում Ֆրիդա Կալոյի թանգարանը, Թուրքիայում Բոսֆորի կամուրջը, Պանամայի ջրանցքը և այլն:

° 80 բիզնես ընկերություններ միանալու են ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարբեր երկրներում տոնելու երեխայի իրավունքներն ու հավաքագրելու միջոցներ: Նրանց թվում են Ամադեուսը, Բեկոն, Բարսելոնայի ֆուտբոլային թիմը, H&M-ը, IKEA-ն, Լեգոն, Նորվեգիական ավիաուղիները, Պանդորան, Լուի Վիտոնը և մի շարք այլ ընկերություններ, ում համար երեխաներն առաջնահերթություն են:

° Նորվեգիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Եվրոպիական բիոինֆորմիացիոն ինստիտուտի, Թվիստ բիոգիտություն ու Իմագեն կազմակերպությունների հետ՝ ստեղծելով սինթետիկ ԴՆԹ, որը պահվելու է Արկտիկական Սվալբարդի հատուկ արխիվում: Այսպիսով, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան առաջին փաստաթուղթն է, որ այսպես է արխիվացվել ու կպահպանվի անգամ միլիոնավոր տարիներ:

° ՅՈՒՆՍԵՖ-ի գրասենյակը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում «Վազել հանուն իրավունքների» (Right Runner) անվանմամբ մոբայլ խաղ է ստեղծել: Խաղի ամեն մի փուլը Կոնվենցիայի մեկ իրավունքի վերաբերյալ է: Այն հասանելի է անգլերեն ու իսպաներեն լեզուներով Google Play -ում կամ Apple Store-ում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլորին միանալ նոյեմբերի 20-ի տոնակատարություններին՝ այդ օրը կրելով կապույտ հագուստ կամ որևէ իր ու սոցիալական մեդիաների էջերի գրառումներում ներառել #WorldChildrensDay հեշթեգը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}